Հանգստացե՛ք

Հանգստացե՛ք

«Ինձ մոտ եկե՛ք, բոլոր վաստակածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ»: ՄԱՏԹԵՈՍ 11.28

Թագավորաց երրորդ գրքի 19-րդ գլխում Եղիա մարգարեն սարսափած է Հեզաբելի սպառնալիքներից և այնքան հուսահատված է, որ ցանկանում է մեռնել: Ինչո՞ւ պետք է Եղիան, որ նախորդ օրը հաղթանակ էր տարել Բահաղի 450 մարգարեների դեմ, հանկարծ այդքան վախենար և նման հուսահատության մեջ ընկներ:

Եթե ուշադիր ուսումնասիրեք պատմությունը, ակնհայտ է, որ նա բոլորովին հյուծվել էր երկարատև լարվածությունից: Եղիայի միտքն ու մարմինն ուժասպառ էին եղել, և նա հուզականորեն փշրվել էր: Նա վախեցած էր, ընկճված, հիասթափված և անհույս:

Կյանքում ոչինչ մեզ լավ չի թվում, երբ ուժասպառ ենք լինում: Կարծես ոչ ոք չի սիրում մեզ, ոչ ոք չի օգնում, ոչ ոք չի հետաքրքրվում մեզնով: Մենք զգում ենք, որ մեզ շահագործում են, մեզ սխալ են հասկանում և մեզ հետ սխալ են վարվում: Շատ անգամներ, երբ զգում ենք, որ լուրջ խնդիրներ ունենք, մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ուժասպառ ենք եղել:

Տերը գիտեր, որ Եղիան ուժասպառ էր եղել: Ուստի նրան տվեց գիշերային հրաշալի հանգիստ և կերակրեց մի քանի լավ կերակրատեսակով: Դա այնքան պարզ պատասխան էր ծայրահեղ բարդ խնդրի համար: Գուցե ձեր պատասխանը նույնն է: Ունեցե՛ք լավ, անհրաժեշտ հանգիստ և ընդունե՛ք առողջարար սնունդ: Դրանք կարող են լինել ամենահոգևոր բաները, որ այսօր կանեք:


Ուժը, իմաստությունը և խիզախությունը գալիս են հանգստության վայրից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon