Հանգստացի՛ր և հենվի՛ր պարգևի վրա

Հանգստացի՛ր և հենվի՛ր պարգևի վրա

«Մինչ Նրա հանգստի մեջ մտնելու խոստմունքը դեռևս կա և առաջարկվում է [այսօր], եկե՛ք վախենանք, որ մի գուցե ձեզնից որևէ մեկը չմտածի, որ չափազանց ուշացել է և զրկվել դրանից» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 4.1):

Արդարության մասին սովորեցնելիս՝ սիրում եմ բերել հետևյալ օրինակը, և կխնդրեմ, որ ինքդ էլ փորձես: Նստի՛ր աթոռին, ապա փորձի՛ր նստել աթոռին: Գիտեմ, որ անհեթեթ է հնչում, որովհետև դու արդեն նստած ես աթոռին: Երբ արդեն նստած ես աթոռին, այլևս չես կարող կրկին նստել: Նույն գաղափարը վերաբերում է արդարությանը: Հիսուսն Իր զոհի միջոցով արդարացրեց մեզ Աստծո մոտ, և մենք չենք կարող որևէ բան անել մեզ ավելի արդար դարձնելու համար: Մեր վարքագիծը կարող է բարելավվել, բայց սկզբում մենք պետք է լիովին ընդունենք մեր արդարությունը, որ տրված է Հիսուսի միջոցով: Հիսուսը նստեցնում է մեզ արդարության աթոռին, և մենք պետք է սովորենք հանգստանալ ու այլևս չփորձել լինել այն, ինչ արդեն կանք: Որքան էլ ճիշտ արարքներ գործենք, առանց Քրիստոսի երբեք չենք կարող արդարանալ: Սա հաստատելով՝ Պողոս առաքյալն աղոթում էր, որ գտնվեր Քրիստոսում և ոչ թե իր արդարությունն ունենար, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատքից է (տե՛ս Փիլիպեցիների 3.9):

Երբ իսկապես հասկանում ենք, որ ոչինչ չենք կարող անել մեզ արդարացնելու համար, և որ հարկ չկա որևէ բան ապացուցելու Աստծուն, կարողանում ենք հանգստանալ և հենվել արդարության այն պարգևի վրա, որ ստացել ենք Հիսուսից, ու դա մեզ համարձակ է դարձնում մեր աղաչանքներում և տալիս վստահություն, որ Աստված ունի ցանկություն՝ պատասխանելու մեզ: Ես գիտեմ՝ Աստված լսում կամ պատասխանում է իմ աղոթքներին ոչ թե այն պատճառով, որ ես լավն եմ, այլ՝ որ Նա է բարի:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. սիրի՛ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս, որովհետև Աստված Իր ձեռքով արարել է քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon