«Բայց դու հանգիստ, հանդարտ և հաստատո՛ւն մնա, ընդունի՛ր և անվեհեր կրի՛ր ամեն նեղություն, ավետարանչի գործը գործի՛ր, լիովին կատարի՛ր քո ծառայության պարտականությունները»: —Բ Տիմոթեոս 4.5, AMP
Մարդիկ ծնված են ազատ լինելու համար. դա պարգև է Աստծուց: Հարցը սա է. արդյո՞ք պատրաստ ես հանուն ազատության անցնելու ամեն բանի միջով, թե՞ ուզում ես ամբողջ կյանքդ մնալ այնտեղ, որտեղ կաս: Եթե ուզում ես ազատ լինել, բանալին այն է, որ սկսես քայլ առ քայլ անել այն, ինչ Աստված ցանկանում է, և վերջում դու դուրս կգաս քո խառնաշփոթից:
Բ Տիմոթեոսի 4.5-ում Պողոսը Տիմոթեոսին ասում է լինել հանգիստ, խաղաղ և հաստատուն ու շարունակել կատարել իր ծառայության պարտականությունները: Դա լավ խորհուրդ է բոլորիս համար:
Խնդիրների բախվելիս զգացմունքներով ղեկավարվելու փոխարեն՝ մենք կարիք ունենք հանգստանալու և կենտրոնանալու այն բանի վրա, ինչ Աստված կանչել է մեզ անելու: Եթե դու վրդովված ես ինչ-որ բանից, փոխանակ թույլ տաս, որ այն փչացնի քո կյանքը, վերածի՛ր դա լավ բանի: Հաղթահարի՛ր չարը և զայրույթը՝ աղոթելով քեզ վիրավորողների և նեղացնողների համար: Դե՛մ կանգնիր եսասիրության զգացմունքներին՝ ինչ-որ մեկի համար լավ բան անելով:
Երբ թշնամին փորձում է բորբոքել քո զգացմունքները, հանգստացի՛ր և արա՛ այն, ինչ Աստված կանչել է քեզ անելու:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, օգնի՛ր ինձ լինելու խաղաղ, հանգիստ և կայուն, որպեսզի ես ազատ լինեմ՝ կյանքս վայելելու և անելու այն գործը, որ Դու կանչել ես ինձ անելու: