Հանդիմանությունն անհրաժեշտ է

«Որովհետև Տերն ուղղում և խրատում է ամեն մեկին, ում սիրում է, և պատժում, անգամ ծեծում է ամեն որդու, ում ընդունում, ողջունում ու փայփայում է Իր սրտում»: —Եբրայեցիների 12.6, AMP

Ես երբեք չեմ ուզում Տիրոջ հաղորդակցությունից դուրս լինել: Ես պետք է ունենամ Նրան, որպեսզի կարողանամ անցնել իմ կյանքի յուրաքանչյուր օրվա միջով:

Այդ է պատճառը, որ ես այդքան երախտապարտ եմ Սուրբ Հոգու հանդիմանության համար: Եթե ես որևէ բան եմ անում, որը վշտացնում է Աստծուն կամ խանգարում մեր հաղորդակցմանն ու փոխհարաբերություններին, Նա ինձ տեղյակ է պահում այդ մասին: Նա հանդիմանում է ինձ ու գիտակցել տալիս, թե որն է ճիշտը:

Աստված սիրում է մեզ ավելի, քան մենք սիրում ենք մեր զավակներին, և Նա Իր սիրով խրատում է մեզ: Երբ մենք սխալ ճանապարհով ենք գնում, Նա ասում է մեզ այդ մասին: Եթե անհրաժեշտ լինի, Նա կարող է տասնհինգ տարբեր եղանակներով գրավել մեր ուշադրությունը:

Նրա՝ հանդիմանող սիրո ուղերձն ամենուրեք է: Նա կամենում է, որ մենք լսենք Իրեն, որովհետև Նա սիրում է մեզ: Բայց եթե մենք պնդենք մեր ճանապարհները, Նա մեզանից կպահի առավելություններն ու օրհնությունները, որովհետև ցանկանում է, որ մենք այնքան աճենք, որ կարողանանք ձեռք բերել այն լավագույնը, որ Նա ունի մեզ համար:

Հիշի՛ր, եթե ընդունես հանդիմանությունը, այն կբարձրացնի քեզ, կհեռացնի  մեղքից ու կառաջնորդի դեպի Աստծո սիրտը:

Թող հանդիմանությունը քեզ բարձրացնի դեպի նոր մակարդակ Աստծո մեջ: Մի՛ դիմադրիր հանդիմանությանը, ընդունի՛ր այն:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես գիտեմ, որ Դու սիրում ես ինձ և ինձ համար ցանկանում ես լավագույնը: Շնորհակալություն, որ ինձ ուղղում ու խրատում ես, երբ ես մեղք եմ գործում կամ սխալներ անում: Ես ուզում եմ մոտ լինել Քեզ այնքան, որքան հնարավոր է, ուստի, խնդրում եմ, օգնի՛ր ինձ թույլ չտալու, որ որևէ բան կանգնի Քո և իմ միջև: Ես սիրում եմ Քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon