
«Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակված է ձեզանում»: Ա Կորնթացիների 3.16
Ես Աստծո հետ ժամանակ էի անցկացնում մերթ ընդ մերթ կամ՝ երբ մեծ անախորժությունների մեջ էի լինում: Վերջիվերջո՝ ես հասկացա, որ եթե երբևէ ուզում եմ վերջ դնել մի արտակարգ իրավիճակից մյուսի մեջ հայտնվելուն, ապա պետք է ամեն օր փնտրեմ Աստծուն այնպես, կարծես հուսահատորեն Նրա կարիքն ունեմ:
Ճշմարիտ է, որ Աստված միշտ կօգնի մեզ, երբ գանք Նրա մոտ: Բայց եթե մենք մշտական հաղթանակ ենք ցանկանում, ապա պետք է Աստծուն հանենք մեր «միայն արտակարգ իրավիճակների համար» նախատեսված տուփից ու հրավիրենք Նրան մեր ամենօրյա կյանքի մեջ:
Աստված ցանկանում է, որ մենք անձնական փոխհարաբերություններ ունենանք Իր հետ: Նա ապացուցում է դա այն փաստով, որ ապրում է մեր մեջ:
Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, Նա ճանապարհ բացեց, որպեսզի մենք անձնական հարաբերություններ ունենանք Ամենակարող Աստծո հետ: Եթե Աստված ցանկանար «միայն արտակարգ իրավիճակների» փոխհարաբերություն, ապա Նա կայցելեր մեզ առիթից առիթ, սակայն հաստատ չէր գա ու մշտական բնակություն չէր հաստատի մեր մեջ:
Ի՜նչ փառահեղ միտք: Աստված քո անձնական ընկերն է: Կհանե՞ս Նրան այսօր քո՝ «միայն արտակարգ իրավիճակների համար» նախատեսված տուփից:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես գիտեմ, որ քրիստոնեական կյանքը շատ ավելին է, քան «միայն արտակարգ իրավիճակների համար» աջակցության ծրագիրը: Քանի որ Դու ապրում ես իմ մեջ, ես ուզում եմ ճանաչել Քեզ՝ որպես անձնական ընկերոջ: Փոխանակ կանչելու Քո անունը այն ժամանակ, երբ անախորժության մեջ եմ, ես ուզում եմ փնտրել Քեզ ամեն օր: