«Խոսքը քարոզիր. վրա հասի՛ր թե՛ ժամանակին, թե՛ ժամանակից դուրս…(դու՝ որպես Խոսքի քարոզիչ, պիտի մարդկանց ցույց տաս, թե ինչով է նրանց կյանքը սխալ): Եվ հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր ամեն երկայնամտությունով և վարդապետությունով»: —Բ Տիմոթեոս 4.2, AMP
Ծառայողական նպատակով ճամփորդելիս ես հաճախակի մնում եմ հյուրանոցներում: Երբ իմ սենյակում եմ լինում, սովորաբար դռանը փակցնում եմ «Չանհանգստացնել» ցուցանակը, որպեսզի ոչ ոք չանհանգստացնի ինձ: Իմ հյուրանոցային սենյակի դռանը այս ցուցանակը փակցնելն ընդունելի է, սակայն այն իմ կյանքում փակցնելը՝ ոչ:
Երբևէ նկատե՞լ ես, որ միշտ չէ, որ Աստված անում է բաներ համաձայն մեր ժամատախտակի կամ այնպես, ինչպես հարմար է մեզ: Պողոսը Տիմոթեոսին ասում է, որ, որպես Աստծո ծառա ու Ավետարանի ծառայող, նա պետք է կատարեր իր պարտականությունները անկախ այն բանից՝ դա հարմար էր իրեն, թե ոչ:
Ես կասկածում եմ, որ Տիմոթեոսը հակված էր հարմարավետությանն այնքան, որքան մենք՝ այսօր: Բայց եթե կարիք կար, որ նա լսեր դա, այդ դեպքում ես համոզված եմ, որ մենք կարիք ունենք այն հաճախակի լսելու:
Այնքան հեշտ է մեր սրտի վրա դնել «Չանհանգստացնել» ցուցանակը՝ վախենալով, որ Աստծո կոչումը մեզ անհարմարություն կպատճառի, սակայն մենք այնքան շատ խոշոր հնարավորություններ ենք բաց թողնում, երբ այդպես ենք անում: Մենք կարիք ունենք հիշելու, որ ինչ էլ Աստված խնդրի մեզ անել, միշտ արժե ցանկացած անհարմարության կամ դժվարության, որի առջև կկանգնենք այն իրականացնելու ընթացքում: Ու Նա միշտ ճանապարհ կհարթի Իր կամքը մեր կյանքում իրականացնելու համար, եթե, իհարկե, հնազանդ լինենք Իրեն:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես այսօր ընտրում եմ հանել «Չանհանգստացնել» ցուցանակը իմ սրտի վրայից: Նույնիսկ եթե ինձ համար անհարմար թվա, ես ուզում եմ հնազանդվել Քեզ ու անել այն, ինչ Դու խնդրում ես ինձ անել: