Հասկանալ ներումը

Հասկանալ ներումը

«Որով ունենք փրկություն, Նրա արյունով՝ մեղքերի թողություն՝ Իր շնորհքի մեծության չափով»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 1.7

Խոշոր արգելքներից մեկը, որ խանգարում է մեզ ուրախանալու այն կյանքով, որ Աստված ձրի շնորհել է մեզ, մեր մեղքի գիտակցումն է: Մեղքը խնդիր է յուրաքանչյուրի համար, բայց այն չպետք է բարդացնենք ավելի, քան իրականում կա:

Այն, որ պայքարում ենք մեր մեղքերի հետ, շատ զուսպ է ասված: Երբ մենք սխալվում ենք, թուլություն ցուցաբերում կամ որևէ կերպով ձախողվում, հաճախ կասկածում ենք, որ Աստված սիրում է մեզ, մտածում ենք, որ Նա բարկացած է մեզ վրա, փորձում ենք բարի գործեր անել, որպեսզի քավենք մեր ձախողումը, և մեր ուրախությունը ներկայացնում ենք որպես զոհ մեր սխալի դիմաց:

Աստված ցանկանում է տալ մեզ ներման պարգևը: Երբ խոստովանում ենք մեր մեղքերը, Նա ներում է և հեռացնում այնքան, որքան Արևելքը հեռու է Արևմուտքից, և այլևս չի հիշում (տե՛ս Սաղմ. 103.12): Բայց որպեսզի օգտվենք այդ ներումից, էական է, որ ընդունենք այն հավատքով:

Երբ նորահավատ էի, ամեն գիշեր աղաչում էի, որ Աստված ներեր իմ անցյալի մեղքերը: Մի երեկո, երբ ծնկի իջա մահճակալիս մոտ, Տերը խոսեց սրտիս. «Ես ներեցի քեզ, երբ առաջին անգամ խնդրեցիր, բայց դու չընդունեցիր Իմ պարգևը, որովհետև դու չես ներել ինքդ քեզ»:


Հիսուսը կրեց ձեր մեղքերը խաչի վրա, և Նա առաջարկում է ներում: Այլևս հարկ չկա, որ դատապարտեք ինքներդ ձեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon