Հաստատուն, ինչպես տնկված ծառը

«Եվ նա ջրերի գնացքում տնկված ծառերի պես է, որ իր պտուղը տալիս է ժամանակին, և նրա տերևը չի թափվում, և ամեն, ինչ որ անում է, հաջողվում է նրան»: —Սաղմոս 1.3

Հաստատունությունը կամ կայունությունը մի բան է, որի կարիքը բոլորս ունենք: Երեմիայի 17.8-ը և Սաղմոս 1.3-ը երկուսն էլ պատվիրում են մեզ լինել տնկված ծառերի պես: Ա Պետրոսի 5.8-ն ասում է, որ մենք պետք է հավասարակշռված ու զուսպ լինենք, որպեսզի թույլ չտանք, որ սատանան կուլ տա մեզ: Նրան դիմակայելու համար մենք պետք է արմատացած, հաստատված, ուժեղ, անշարժ և վճռական լինենք Քրիստոսում:

Հիսուսը լավագույն հողն է, որի մեջ կարելի է արմատանալ: Դու կարող ես կախված լինել Նրանից՝ կայուն լինելու համար. Նա նույն Հիսուսն է՝ միշտ անձնվեր,  հավատարիմ Իր Խոսքին և Իր էությանը: Նա մի անգամ այս կերպ չէ, իսկ մյուս անգամ՝ այլ կերպ: Նա չի փոխվում՝ հանգամանքներից ելնելով, ուստի եթե դու արմատացած ես Նրանում, դու էլ չես փոխվի:

Աստված ցանկանում է տալ մեզ զորություն՝ հաստատուն մնալու թշվառության ժամանակ: Նա ուզում է, որ մենք հաստատուն լինենք՝ ինչպես տնկված ծառը, բայց մենք ենք ընտրում, թե որտեղ կտնկվենք: Որտե՞ղ ես տնկվելու՝ աշխարհո՞ւմ, զգացմունքներիդ մե՞ջ, հանգամանքներիդ մե՞ջ, անցյալիդ մե՞ջ: Թե՞ կընտրես այսօր տնկվել Քրիստոսի մեջ: Ես հորդորում եմ քեզ կախված լինել Նրանից: Նրա կայունությունը այսօր կարող է լինել քոնը:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ցանկանում եմ ամուր կերպով արմատավորվել Քո մեջ: Դու երբեք չես փոխվում, ուստի ես գիտեմ, որ կարող եմ հենվել Քեզ վրա՝ ցանկացած պարագայում կայուն մնալու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon