Հաստատուն սիրտ

Հաստատուն սիրտ

«Սիրտս պատրաստ է, ո՛վ Աստված, սիրտս պատրաստ է. երգով կօրհնեմ և սաղմոս կասեմ»: ՍԱՂՄՈՍ 57.7

Որպեսզի մեր կյանքում ունենանք հաղթանակ և հասնենք մեծ բաների Աստծո համար, խիստ կարևոր է, որ վճռական լինենք: Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսն «Իր երեսը հաստատեց, որ գնա Երուսաղեմ» (Ղուկաս 9.51), և մենք կարող ենք գործել նույն կերպով, եթե ապրում ենք Աստծո համար: Եթե պատրաստվում ենք որևէ նշանակալից բան իրականացնել, կարևոր է, որ հաստատուն կերպով շարժվենք այդ ուղղությամբ և չհանձնվենք:

Երբ ընդունեք Հիսուսին որպես ձեր Փրկչի և Տիրոջ, սատանան յուրաքանչյուր քայլափոխի կհակառակվի ձեզ: Նա ցանկանում է, որ դուք հանձնվեք: Նա չի պատրաստվում կարմիր գորգ փռել մեր առջև, որովհետև որոշել ենք ընդունել Քրիստոսին: Բայց Հիսուսն արդեն հաղթել է սատանային: Սատանան պարտված թշնամի է: Նրա հակառակությունն այնքան ուժեղ չէ, որ կանգնեցնի ձեզ, եթե դուք մոտ եք Աստծուն, քայլում եք Նրա զորության և կամքի մեջ:

Մի՛ ընկեք այն մտածողության ծուղակը, թե կյանքում ամեն բան պետք է հեշտ լինի մեզ համար: Խնդրե՛ք Աստծո օգնությունը, ընդունե՛ք Նրա շնորհքը և վճռակա՛ն եղեք կատարելու Աստծո կամքը, մնալու դրական ու երջանիկ և քայլելու Աստծո խաղաղության մեջ՝ անկախ ամեն ինչից:


Առա՛ջ ընթացեք սուրբ վճռականությամբ, և Աստծո ծրագիրն իրականություն կդառնա ձեր կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon