Հավասարակշռել աշխատանքը և հանգիստը

Հավասարակշռել աշխատանքը և հանգիստը

«Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ՝ զորության և սիրո և հանդարտության և հավասարակշռության և կարգապահության և զգաստության»: Բ ՏԻՄՈԹԵՈՍ 1.7, AMP

Ամեն մեկիս օրական տրված է քսանչորս ժամ: Կարևոր է, թե ինչպես ենք օգտագործում այդ ժամանակը. ինչպե՞ս ենք կարգավորում մեր կյանքի տարբեր բնագավառները, որպեսզի ճիշտ հավասարակշռության մեջ պահենք դրանք: Եթե մենք չափից շատ աշխատենք և բավականաչափ չհանգստանանք, հավասարակշռությունից դուրս կգանք: Մենք կդառնանք աշխատամոլներ և վերջում ուժասպառ կլինենք:

Ես մեծ բավականություն եմ ստանում աշխատանքից և ձեռքբերումներից: Ես չեմ սիրում վատնել ժամանակը կամ զբաղվել անօգուտ գործունեությամբ: Բայց իմ էության պատճառով աշխատանքի մեջ ես կարող եմ հեշտությամբ դուրս գալ հավասարակշռությունից: Ես պետք է մշտապես վճռեմ, որ ոչ միայն աշխատելու եմ, նաև հանգստանալու եմ: Դա պետք է լինի առաջնահերթություն, որպեսզի լինեմ և՛ առողջ, և՛ Աստծո հետ մտերիմ:

Բայց նաև հնարավոր է չափից շատ հանգստանալ և բավականաչափ չաշխատել: Սողոմոնն ասում է. «Շենքը ծուլություններով փուլ կգա» (Ժողովող 10.18): Ովքեր բավականաչափ չեն աշխատում, հայտնվում են նեղության մեջ: Տուժում են նրանց ֆինանսները, հոգևոր կյանքը, մարմինը, ունեցվածքը և մնացած ամեն բան, որովհետև նրանք չեն կատարում այն աշխատանքը, որն անհրաժեշտ է այդ ամենը կարգ ու կանոնի մեջ պահելու համար:

Խնդրե՛ք, որ Աստված օգնի ձեզ, որպեսզի ունենաք աշխատանքի և հանգստի առողջ և ճիշտ հավասարակշռություն: Ժամանա՛կ հատկացրեք իրականացնելու ձեր առջև դրված առաջադրանքները, բայց օգտվեք խաղաղ լինելու և հանգստանալու ձեր հնարավորություններից: Երկուսն էլ կարևոր են: Բանալին հավասարակշռությունն է:


Աղոթե՛ք, որ Աստված ցույց տա, թե ինչպես հավասարակշռություն բերեք ձեր կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon