Հավատարիմ՝ անապատում

Հավատարիմ՝ անապատում

«Ո՛վ Աստված, Դու ես իմ Աստվածը, առավոտվանից Քեզ եմ ման գալիս. հոգիս ծարավ է Քեզ համար. մարմինս քեզ է ցանկանում ցամաք և ծարավ երկրում, ուր որ ջուր չկա»: ՍԱՂՄՈՍ 63.1

Որքան էլ սիրենք Տիրոջը, որքան էլ մոտ լինենք Նրա հետ, միևնույն է, բոլորս անցնում ենք չոր ժամանակների միջով… ժամանակներ, երբ քիչ բաներ են գործում ի նպաստ մեզ կամ բավարարում մեր հոգու պահանջը: Մենք գնում ենք եկեղեցի, բայց հեռանում ենք նույն զգացողությամբ, ինչպես որ եկել էինք: Մենք վերապրում ենք ժամանակներ, երբ մեր աղոթքները չոր են թվում, և չենք կարողանում որևէ բան լսել կամ զգալ Աստծուց:

Իմ կյանքում եղել են լեռնագագաթների և հովիտների ժամանակներ: Ես ունեցել եմ չոր ժամանակներ աղոթքի կյանքում, փառաբանության և երկրպագության մեջ: Եղել են ժամանակներ, երբ կարողացել եմ շատ հստակ լսել Աստծուց, բայց եղել են նաև ժամանակներ, երբ ընդհանրապես ոչինչ չեմ լսել:

Երբ անցնում եք այսպիսի ժամանակաշրջանի միջով, թույլ մի՛ տվեք, որ այն ընկճի ձեզ: Աստված ձեզ հետ է, անկախ նրանից՝ զգում եք Նրա ներկայությունը, թե ոչ: Հասուն հավատացյալը թույլ չի տալիս, որ զգացմունքները որոշեն իր փոխհարաբերությունն Աստծո հետ: Դուք կարող եք պարզապես հավատալ, որ Աստված ձեզ հետ է այսօր: Դուք կարող եք սիրել և հավատքով երկրպագել Աստծուն: Դուք կարող եք աղոթել, հավատալ, որ Նա լսում է ձեզ, և վստահել, որ Նա կապահովի ձեզ անհրաժեշտ ամեն ինչով: Երբ այսպիսի ընտրություն անեք, նոր խաղաղություն ձեռք կբերեք Տիրոջ հետ ձեր ընթացքի մեջ և հաստատուն կլինեք կյանքի բոլոր ժամանակաշրջաններում:


Աստված սիրում է ձեզ և ձեզ հետ է՝ անկախ նրանից՝ զգում եք, թե ոչ: Եղե՛ք հավատարիմ և՛ անապատում, և՛ լեռան գագաթին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon