
«Եվ Նրա լիությունից մենք ամենս ստացանք շնորհք՝ շնորհքի հետևից, և հոգևոր օրհնություն՝ հոգևոր օրհնության հետևից, և նույնիսկ բարեհաճություն՝ բարեհաճության հետևից, և պարգև՝ պարգևի հետևից»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 1.16, AMP
Կրկին ու կրկին Աստվածաշունչը խոսում է Աստծուց ստանալու մասին: Նա մշտապես թափում է Իր բարեհաճությունն ու օրհնությունը: Որպեսզի վերապրենք այդ բարեհաճությունն ու օրհնությունը, և որպեսզի ապրենք Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ, կարևոր է, որ ընտրենք ազատորեն ընդունել այն ամենը, ինչ Նա առաջարկում է մեզ:
Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկն այն է, որ մենք չենք վստահում «անվճար» բառին: Մենք արագորեն հայտնաբերում ենք, որ աշխարհի համակարգում ոչինչ իրականում անվճար չէ: Նույնիսկ երբ մեզ ասում են, որ ինչ-որ բան անվճար է, սովորաբար դրա հետևում թաքնված գին կա:
Բայց Աստծո շնորհքի և սիրո թագավորությունը նման չէ աշխարհի թագավորությանը: Աստծո հրաշալի սերը նվեր է, որը Նա շռայլորեն (անվճար) տալիս է մեզ: Մենք ընդամենը պետք է բացենք մեր սրտերը, հավատանք Նրա Խոսքին և ընդունենք գոհությունով:
Անկախ նրանից, թե ինչպիսին է ձեր շուրջը տիրող իրավիճակը՝ ապավինե՛ք Աստծո Խոսքին և վստա՛հ եղեք, որ Նրա բարությունն ու շնորհքը թափվում են ձեր կյանքի վրա: Հավատացե՛ք և ընդունե՛ք դա այսօր: