«Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե Նա կա, և թե Իրեն խնդրողներին վարձահատույց կլինի»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 11.6
Դրական, հավատքով լի սիրտը այն վերաբերմունքն է, որ բացարձակապես կարևոր է Աստծո հետ փոխհարաբերության համար: Գուցե սա ծիծաղելի հնչի, քանի որ մենք կոչվում ենք հավատացյալներ: Հեշտ է ենթադրել, որ բոլոր հավատացյալները հավատում են, բայց ես նկատել եմ, որ կան լավ մտադրություններով, բայց «անհավատ» հավատացյալներ: Ժամանակ առ ժամանակ ինքս հայտնվում եմ այդ վիճակում:
Մատթեոսի 8.13-ում Հիսուսն ասում է, որ կլինի ձեզ այնպես, ինչպես հավատացիք: Մի՞թե սա հզոր միտք չէ: Զարմանալի է, թե որքան շատ բան Աստված կանի մեր կյանքում, եթե պարզապես հավատանք, որ Նա կարող է և կանի: Հավատալն ընտրություն է, և ամեն անգամ, երբ դադարում ենք հավատալուց, կորցնում ենք մեր խաղաղությունը և ուրախությունը: Ձևավորե՛ք սովորություն ամեն օր արթնանալու և շարունակ ասելու. «Ես հավատո՛ւմ եմ, ես հավատո՛ւմ եմ, ես հավատո՛ւմ եմ: Աստծո օգնությամբ ես հավատո՛ւմ եմ, որ կարող եմ անել այն, ինչ Նա դնում է իմ առջև»:
Երբ կասկածելու գայթակղություն եք ունենում, պարզապես հիշեցրեք ինքներդ ձեզ, որ դուք հավատացյալ եք, իսկ հավատացյալները միշտ հավատում են: Հավատալը հաճեցնում է Աստծուն և արձակում է Նրա խոստումները ձեր կյանքում: