
«Հիսուսն էլ պատասխանեց. «Սա՛ է այն գործը (ծառայությունը), որ Աստված խնդրում է ձեզնից. որ հավատաք… »: ՀՈՎՀԱՆՆԵՍ 6.29, AMP
Փոքրիկ երեխաները սովորաբար հավատում են այն ամենին, ինչ ծնողներն ասում են, և այդպես էլ Աստված է ցանկանում, որ լինենք Իր հետ: Նա ուզում է, որ հավատանք այն ամենին, ինչ Նա ասում է Իր Խոսքում: Քրիստոնյաներին հաճախ անվանում են «հավատացյալներ», իսկ հավատացյալները պետք է հավատան:
Դուք հավատացյալ քրիստոնյա՞ եք, թե՞ կասկածամիտ քրիստոնյա: Պարզ մանկական հավատքը բազմաթիվ բարի պտուղներ է բերում: Օրինակ, հավատալով՝ մենք ձեռք ենք բերում ուրախություն և խաղաղություն (տե՛ս Հռոմ. 15.13):
Կասկածամտությունը, պատճառաբանությունը, անհանգստությունը և վախը բերում են ամեն տեսակի թշվառություն, բայց այդ ամենից կարելի է խուսափել՝ որոշում կայացնելով հավատալու Աստծո Խոսքին: Հավատացե՛ք, որ ինչ-որ լավ բան է կատարվելու ձեզ հետ: Հավատացե՛ք, որ երբ ապաշխարեք, ձեր մեղքերը լիովին կներվեն: Հավատացե՛ք, որ Աստված ցանկանում է լրացնել ձեր բոլոր կարիքները, որ Նա սիրում է ձեզ և մշտապես պատրաստ է օգնել ձեզ:
Երբ հավատում ենք, այն ժամանակ կարողանում ենք մտնել Աստծո հանգստի մեջ և իսկապես վայելել մեր կյանքի յուրաքանչյուր օրը: Մենք կարող ենք օր-օրի վայելել մեր կյանքը և վստահ լինել, որ մեր ապագան ապահով է Աստծո մեջ: