«Մյուսին՝ [հրաշագործ] հավատք՝ նույն [Սուրբ] Հոգով» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 12.9):
Կարծում եմ՝ Աստված որոշ անհատների տալիս է հավատքի պարգև առանձնահատուկ դեպքերի համար, ինչպիսիք են՝ վտանգավոր միսիոներական ուղևորությունը կամ մարտահրավերային իրավիճակը: Երբ այս պարգևը գործում է մարդու մեջ, նա ի վիճակի է լինում հեշտությամբ հավատալու Աստծուն այն բանի համար, ինչն ուրիշներն անհնարին են համարում: Նա լիովին հավատում է մի բանի, որից ուրիշները կվհատվեին կամ, նույնիսկ, կվախենային:
Հավատքի պարգևով գործող մարդը պետք է զգույշ լինի, որ չկարծի, թե նրանք, ովքեր չունեն այդ պարգևը, թերահավատ են, որովհետև երբ հավատքի պարգևը գործում է որևէ անհատի մեջ, Աստված նրան տալիս է հավատքի անսովոր չափաբաժին, որպեսզի իրականացնի Իր նպատակը: Այդ անհատը կարող է գործածվել Աստծո կողմից՝ ուրիշներին քաջություն և մխիթարություն բերելու համար, բայց պետք է մնա խոնարհ և շնորհակալ լինի այն ամենի համար, ինչ Աստված տվել է իրեն: Հռոմեացիների 12.3-ում ասվում է. «Որովհետև Աստծո շնորհքով (Աստծո՝ չարժանացած բարեհաճությամբ), որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց»:
Աստված միշտ կտա մեզ անհրաժեշտ հավատք՝ դեմառդեմ կանգնելու ցանկացած իրավիճակի: Սակայն, հավատքի պարգևը մարդուն արտասովոր կերպով համարձակ է դարձնում: Ով գործում է այդ պարգևով, պետք է գիտակցի, որ այդ համարձակությունը պարգև է Աստծուց, և մշտապես շնորհակալություն հայտնի Նրան դրա համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. շնորհակա՛լ եղիր այն հավատքի համար, որ Աստված տալիս է քեզ՝ դժվար բաներ իրականացնելու: