«Բայց Եհովան Հովսեփի հետ էր և ողորմություն ցույց տվեց նրան և բանտապետի առջև շնորհք գտնել տվեց»: ԾՆՆԴՈՑ 39.21
Թեև Հովսեփն անարդարացիորեն բանտարկվեց և պատժվում էր մի բանի համար, որ ինքը չէր արել, Տերը դարձյալ նրա հետ էր՝ տալով նրան գերբնական բարեհաճություն և հոգալով նրա մասին: Նա ապացուցեց, որ նույնիսկ բանտում հայտնվելով մարդն այնքան էլ վատ վիճակում չէ, եթե Աստված նրա հանդեպ բարեհաճ է գտնվում:
Ինչ էլ պատահի մեզ հետ, մենք կարող ենք ունենալ բարեհաճություն Աստծո և մարդկանց մոտ (տե՛ս Ղուկ. 2.52): Քանի որ ինչ-որ բան հասանելի է մեզ, չի նշանակում, որ մենք մասնակից կլինենք դրան, ինչպես նաև բազմաթիվ այլ հրաշալի բաների: Տերը հասանելի է դարձնում մեզ շատ բաներ, որոնք երբեք չենք ստանում և վայելում, որովհետև երբեք չենք ակտիվացնում մեր հավատքը:
Օրինակ, եթե գնաք հարցազրույցի՝ շարունակ խոսելով վախից և ձախողումից, գրեթե համոզված եղեք, որ չեք ստանա այդ աշխատանքը: Մյուս կողմից, եթե դիմեք որևէ աշխատանքի համար՝ գիտենալով, որ լիարժեքորեն չեք
համապատասխանում պահանջներին, այնուամենայնիվ, կարող եք գնալ վստահությամբ՝ հավատալով, որ Աստված կտա ձեզ բարեհաճություն յուրաքանչյուր իրավիճակում, եթե դա համապատասխանում է Նրա կամքին:
Աստված չի ցանկանում, որ վախենանք այն նեղություններից, որոնց բախվում ենք կյանքում: Նա վերահսկում է և ամեն բան բարիին գործակից կանի մեզ համար, եթե սիրենք և վստահենք Նրան: