«… ես սովորեցի, ինչի մեջ որ կամ, նրանով բավական լինել»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.11
Աստվածաշունչը սովորեցնում է մեզ գոհանալ՝ անկախ հանգամանքներից (տե՛ս Եբր. 13.5): Մենք չպետք է անհանգստանանք որևէ բանի համար՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում: Փոխարենը՝ կարող ենք աղոթել դրա համար և պատմել Աստծուն մեր կարիքը: Մինչ սպասում ենք, որ Նա շարժվի, մենք կարող ենք շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ Աստված արդեն արել է մեզ համար (տե՛ս Փիլիպ. 4.6)։
Ես բացահայտել եմ, որ գոհ լինելու գաղտնիքը խնդրելն է Աստծուց այն, ինչ ցանկանում ենք՝ գիտենալով, որ Նա ճիշտ ժամանակին իրականություն կդարձնի մեր խնդրանքը, եթե այն ճիշտ խնդրանք է: Իսկ եթե ճիշտ չէ, Նա կանի ավելի լավ բան, քան մենք խնդրել ենք:
Կարևոր է, որ սովորենք լիովին վստահել Աստծուն, եթե մտադիր ենք վայելել խաղաղ կյանք: Մենք ունենք հնարավորություն՝ խորհելու այն ամենի շուրջ, ինչ Աստված արել է մեր կյանքում, այլ ոչ թե նրա, ինչ դեռ սպասում ենք, որ անի:
Աստված սիրում է ձեզ: Նա բարի Աստված է, Ով ցանկանում է մտերիմ լինել ձեզ հետ: Գոհացո՛ղ եղեք՝ գիտենալով, որ Նրա ճանապարհը կատարյալ է, և Նա մեծ վարձք է տալիս նրանց, ովքեր վստահում են Նրան (տե՛ս Եբր. 10.35)։