
«Եղբայրասիրությունում իրար համար գթա՛ծ եղեք, որ պատիվ տալու մեջ իրարից առաջ անցնեք»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.10
Աստծո սերը ցուցադրելն ամենօրյա գործողություն է, որով նախապատվություն ենք տալիս ուրիշներին: Մեր մարմնի բնական արձագանքն է, որ ուրիշներին չգերադասենք մեզնից: Մենք հակված ենք սկզբում հոգ տանելու մեր կարիքների համար, բայց սերը պահանջում է կարգավորումներ անել և արձագանքել ուրիշների կարիքներին:
Որպեսզի թույլ տանք, որ ինչ-որ մեկն առաջինը լինի կամ օգտվի լավագույնից, պետք է մեր մտքում որոշ կարգավորումներ անենք: Մենք ծրագրում էինք լինել առաջինը կամ ունենալ առաջինը, բայց սերը հարմարվում է և կարգավորումներ անում. սերն ընտրում է լինել երկրորդը: Մենք շտապում էինք հասնել այնտեղ, որտեղ ցանկանում էինք լինել, բայց սերն ընտրում է սպասել մեկ ուրիշի, ով կարծես ավելի մեծ կարիք ունի:
Որքան մոտենում ենք Աստծուն, այնքան արմատանում և հիմնավորվում ենք սիրո մեջ (տե՛ս Եփես. 3.17): Ինչ-որ մեկին նախապատվություն տալն Աստծո սերն ընդունելու կողմնակի արդյունք է: Որքան շատ ենք իմանում, որ սիրված ենք, այնքան ցանկանում ենք կիսել այդ սերն ուրիշների հետ:
Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ՝ հարմարվելու և կարգավորումներ անելու գրեթե ամեն օր: Բայց եթե փակվենք մեր սեփական ծրագրերի մեջ, դժվար կլինի այդպես վարվել: Քաջալերում եմ, որ խնդրեք Աստծուց օգնել ձեզ հարմարվելու և կարգավորումներ անելու ուրախ սրտով և դրական վերաբերմունքով: Խնդրե՛ք, որ Նա օգնի ձեզ վերապրելու այն ուրախությունն ու խաղաղությունը, որ գալիս են ուրիշներին սիրելուց: