Հեռացնել շեղող բաները

«Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեցե՛ք, և այդ ամենը կտրվի ձեզ»: — Մատթեոս 6.33

Սատանայի առավել խորամանկ զենքերից մեկը շեղումն է: Նա գիտի, որ եթե մենք շեղվենք աշխարհի հոգսերով, ապա առավել, քան հավանական է, կսկսենք անուշադրության մատնել մեր ժամանակն Աստծո հետ:

Մեզ հավատարիմ և Իր հետ մտերիմ փոխհարաբերության ու հաղորդակցության մեջ պահելու համար երբեմն Աստված կամենում է, որ մենք հեռացնենք այն շեղող բաները, որոնք բաժանում են մեզ Իրենից, անգամ եթե դա ցավեցնում է մեզ:

Օրինակ, եթե մեր պաշտոնուղին (կարիերան), փող կամ ավելի բարձր հասարակական դիրք ունենալու ցանկություններն ավելի կարևոր են, քան Աստծուն հաճեցնելը, մենք կարիք ունենք ուղղելու մեր առաջնահերթությունները: Կամ միգուցե ինչ-որ փոխհարաբերություն քեզ ետ է պահում Աստծո հետ ժամանակ անցկացնելուց, և դու տվյալ մարդու ուշադրությունն ու հավանությունն ավելի ես փնտրում, քան Աստծունը: Այսպիսով՝ մեր կյանքում ցանկացած իրավիճակ կամ ցանկություն, որը մեզ ետ է պահում Սուրբ Հոգով առաջնորդվելուց կամ Աստծո համար ապրելուց, անառողջ շեղում է, որը լավ չէ մեզ համար:

Աստված ցանկանում է, որ մենք շարժվենք Իր Հոգով, ոչ թե շեղող բաներով: Ուստի այսօր մի կողմ դիր քո կյանքի բոլոր շեղող բաները ու նպատակադրված կենտրոնացի՛ր Աստծո վրա: Երբ ամբողջ սրտով առաջինը փնտրես Աստծուն, կգտնես Նրան: Նա միշտ պատրաստ սպասում է քեզ:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ հեռացնելու իմ կյանքի բոլոր շեղող բաները, անգամ եթե դա ցավեցնի ինձ: Օգնի՛ր ինձ ամեն ինչից առավել փնտրելու Քեզ և առաջնորդվելու Սուրբ Հոգով իմ ամենօրյա կյանքում: Ես ուզում եմ ապրել Քեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon