Հետամուտ եղի՛ր սրբության կյանքին

«Այլ ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղե՛ք ձեր բոլոր վարքերում»: —Ա Պետրոս 1.15

Կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի զգույշ լինենք, թե ինչպես ենք ապրում: Ոչ թե այնքան զգույշ, որ ապրենք վախի մեջ, այլ զգույշ՝ աստվածապաշտ և ոչ օրինապաշտ եղանակով ապրելու համար:

Որովհետև եթե մենք զգույշ չլինենք նրանում, թե ովքեր են մեր ընկերները, ինչ հեռուստահաղորդումներ և կինոնկարներ ենք դիտում, ինչպիսի գրքեր ենք կարդում, ինչպիսի երաժշտություն ենք լսում, ինչպես ենք ծախսում մեր գումարները և ինչ ենք անում մեր ժամանակի հետ, մեր կյանքը կարող է ապարդյուն անցնել:

Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է հետամուտ լինենք սրբության և գիտակցենք, որ մենք սրբված ենք, ինչը նշանակում է, որ մենք առանձնացված ենք Աստծո օգտագործման համար: Ըստ էության, այն պահին, երբ ընդունում ենք Քրիստոսին՝ որպես մեր Փրկչի, մենք սրբվում ենք Սուրբ Հոգով և առանձնացվում աստվածատուր նպատակի համար: Ու եթե մենք չիրականացնենք մեր նպատակը կամ հետամուտ չլինենք մեր նպատակին, դատարկ և հուսախաբված կզգանք:

Ես այսօր հորդորում եմ քեզ հետամուտ լինել քո սրբության նպատակին: Երբ մարտահրավերային որոշումների առջև ես կանգնում, հարցրո՛ւ Աստծուց, թե ինչ անես և ընտրի՛ր այն սրբության ճանապարհը, որը Նա դրել է քո առջև:


Աղոթքի սկիզբ

Հիսո՛ւս, օգնի՛ր ինձ գիտակցելու այն ամենը, ինչը ինձ կշեղի սրբության կյանքից: Քո առաջնորդությամբ ես ուզում եմ զգուշությամբ ապրել՝ հետևելով սրբության այն ուղուն, որ Դու ունես ինձ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon