«Իմ անձը պինդ Քո ետևից է ընկնում. Քո աջը հաստատ պահում է ինձ»: ՍԱՂՄՈՍ 63.8
Հիշում եմ այն դատարկությունը, որ զգում էի տարիներ առաջ, երբ ունեի ժամանակավոր երջանկություն, բայց ո՛չ խորը, բավարարող ուրախություն: Իմ փոխհարաբերությունն Աստծո հետ շատ նման էր իսրայելցիների փոխհարաբերությանը, որոնք կարողանում էին միայն հեռվից տեսնել Աստծուն, մինչդեռ Մովսեսը երես առ երես խոսում էր Նրա հետ: Ես ցանկանում էի ավելի մոտ լինել Աստծուն, բայց գաղափար չունեի, թե ինչպես:
Հավանաբար դուք վերապրում եք այն, ինչի միջով ես էի անցնում: Ես ապրում էի օրենքով՝ անելով այն ամենը, ինչ սովորեցնում էր իմ եկեղեցին, և ակնկալում էի, որ իմ բարի գործերը կբերեին այն խաղաղությունը, ուրախությունը և հոգևոր ուժը, որ Սուրբ գիրքը խոստանում է: Փոխարենը, ես խորապես հիասթափվում էի՝ տեսնելով, որ ոչ մի արդյունքի չեմ հասնում: Դա տևեց այնքան, մինչև որ դադարեցրի Աստծո համար շատ բաներ «անելու» փորձերը և սովորեցի պարզապես «լինել» Նրա հետ փոխհարաբերության մեջ: Միայն այդ ժամանակ ես սկսեցի ապրել Տիրոջ խաղաղությամբ և գոհունակությամբ:
Եթե ցանկանում եք Աստծո օրհնությունները և զորությունը, ձգտե՛ք և հետամո՛ւտ եղեք Նրան: Մի կողմ դրեք մյուս բաները և գնացե՛ք Նրա հետևից: Արե՛ք այն, ինչի մասին խոսում է Դավիթը Սաղմոս 27.4-ում. նվիրվե՛ք մեկ բանի՝ Աստծո ակնհայտ ներկայությանը:
Միակ բանը, որ իսկապես հագեցնում է ներսի փափագը, Աստծուն առավել մտերմաբար ճանաչելն է այսօր, քան ճանաչում էինք երեկ: