«Եվ քո ականջները լսելու են մի խոսք քո ետևից, որ ասի. «Սա է ճանապարհը. սրանով գնացեք, երբ որ աջ կողմը պետք է գնաք և երբ որ ձախ կողմը պետք է գնաք»»: —Եսայի 30.21
Սուրբ Հոգին միշտ ցանկանում է մեզ առաջնորդել կյանքի միջով, բայց երբեմն մենք այնքան ենք կենտրոնանում թվացյալ «մեծ» բաների վրա, որ չենք գիտակցում, թե որքան շատ է Նա ամեն օր մեզ հետ խոսում փոքրիկ մղումների կամ հուշումների միջոցով:
Մի օր ես տուն էի վերադառնում ու մտադիր էի կանգ առնել և մեկ գավաթ սուրճ վերցնել, երբ ներսումս ուժեղ տպավորություն ունեցա, որ պիտի զանգահարեմ իմ օգնականին ու նրան սուրճ առաջարկեմ: Երբ զանգահարեցի նրան, նա ասաց. «Հենց նոր կանգնած մտածում էի. «Մեծ սիրով մի գավաթ սուրճ կխմեի»»:
Հասկանում եք, Աստված ցանկանում էր նրան տալ իր սրտի ցանկությունը, և Նա կամեցավ գործել իմ միջոցով: Ես բարձր ձայն չլսեցի կամ հրեշտակ չտեսա կամ ինչ-որ տեսիլք չունեցա: Պարզապես ներքին զգացում կամ միտք ունեցա, որ նրան պիտի մեկ գավաթ սուրճ առաջարկեմ:
Նույն կերպով Աստված ցանկանում է օրհնել այն մարդկանց, ովքեր կան քո կյանքում: Ես քաջալերում եմ քեզ սիրտդ զգայուն պահել Աստծո ձայնին: Հետևի՛ր փոքրիկ մղումներին: Նա կխոսի քո սրտի հետ ու կառաջնորդի այն ճանապարհով, որով պիտի գնաս:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, ես ընտրում եմ այսօր լուռ և հանգիստ լինել, որպեսզի կարողանամ լսել Քո փոքրիկ մղումները: Ցո՛ւյց տուր, թե ինչպես կարող եմ օրհնել ուրիշներին: