«Հենց բարիք և ողորմություն կգան իմ ետևից իմ կյանքի բոլոր օրերում, և Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ»: ՍԱՂՄՈՍ 23.6
Սաղմոս 23-ը Աստվածաշնչի հզոր գլուխներից է, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Աստված ցանկանում, որ մենք մշտապես ապրենք: Նա ցանկանում է, որ մենք պաշտպանված, ուղղորդված և մխիթարված լինենք: Նա ցանկանում է օրհնությունների սեղան գցել մեր առջև հենց մեր թշնամիների դիմաց: Նա ցանկանում է օծել մեզ ուրախության յուղով՝ սուգի փոխարեն: Նա ցանկանում է, որ մեր օրհնությունների բաժակը մշտապես լի լինի գոհությամբ և փառաբանությամբ՝ մեր հանդեպ Նրա բարության, ողորմության և անդավաճան սիրո համար: Եվ Նա ուզում է, որ ամեն օր, ամեն վայրկյան ապահով ապրենք Իր ներկայության մեջ:
Այս բոլոր «ցանկությունները» այն ծրագրի մասն են, որ Աստված ունի յուրաքանչյուրիս համար: Անկախ նրանից, թե որքան հեռու կարող ենք ընկած լինել՝ Նա ցանկանում է վերականգնել մեզ Իր հետ մտերմության մեջ և հաստատել այն կատարյալ ծրագրի մեջ, որ ունի մեր կյանքի համար:
Մեզ համար օգտակար կլինի, եթե օրական մի քանի անգամ ասենք. «Աստված ունի հիասքանչ ծրագիր իմ կյանքի համար: Ես ուզում եմ այն ամենը, ինչ Նա ցանկանում է ինձ համար: Ես ընդունում եմ Նրա սերն ու բարությունը իմ կյանքում: Ես կքայլեմ և կապրեմ Տիրոջ ներկայության մեջ»: