Հիսուսը ձեր խաղաղության Իշխանն է

Հիսուսը ձեր խաղաղության Իշխանն է

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, Ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի և չվախենա»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 14.27

Երբ լարվածության մեջ ենք, սովորաբար փորձում ենք վերացնել այն ամենը, ինչը խնդիրներ է պատճառում մեզ: Բայց լարվածության աղբյուրն իրականում մեր դժվարությունները, հանգամանքները և իրավիճակները չեն: Լարվածությունն առաջանում է, երբ խնդիրներին մոտենում ենք աշխարհի տեսանկյունից, այլ ոչ թե Հիսուս Քրիստոսի՝ Խաղաղության Իշխանի հանդեպ ունեցած հավատքով:

Մեր խաղաղությունը գնվեց Հիսուսի արյունով: Խաղաղությունը նվեր է Նրանից, բայց մենք պետք է հոժար լինենք փոխելու մեր մոտեցումը կյանքի հանդեպ: Մենք չենք կարող ունենալ մտահոգություն, հուսախաբություն, դառնություն, հակամարտություն և վիրավորանք կամ կարծր, օրինապաշտական վերաբերմունք և վայելել Աստծո խաղաղությունը:

Թեպետ մենք ստիպված կլինենք գործ ունենալ անհանգստացնող խնդիրների հետ, մենք կարող ենք ունենալ Հիսուսի խաղաղությունը, որովհետև Նա հաղթել է աշխարհին և զրկել նրան մեզ վնասելու զորությունից (տե՛ս Հովհ. 16.33): Նա տվել է մեզ զորություն՝ դադարելու վրդովվելուց և անհանգստանալուց: Խաղաղությունը հասանելի է. դուք ընդամենը պետք է ընտրեք այն:

Խաղաղության Իշխանը՝ Հիսուսը, Ով ապրում է նրանց մեջ, ովքեր ընդունել են Իրեն, գիտի և կհայտնի այն գործողությունները, որոնք կբերեն խաղաղություն յուրաքանչյուր իրավիճակում:


Միանգամայն զարմանալի է, թե ինչ կարող ենք իրականացնել Քրիստոսում, եթե օրեցօր ապրենք Նրա խաղաղության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon