Հիսուսը մեր օրինակն է

«…Աստված սեր է…»: —Ա Հովհաննես 4.8

Սերն այնպիսի բան է, որը կարելի է տեսնել: Այն երևում է Հոգու պտղի մեջ, որը գործում է մեր կյանքում, վարքագծի մեջ և մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքի մեջ:

Սերն ունի բազմաթիվ կողմեր կամ տարբեր եղանակներ, որոնցով կարելի է տեսնել այն: Օրինակ, երբ ադամանդե մատանին պահում ենք լույսի տակ, այն կարող է փայլել տարբեր կողմերից՝ կախված այն բանից, թե որ կողմ ենք այն թեքում: Ես հավատում եմ, որ սերը նույնպես փայլում է տարբեր կողմերից՝ կախված այն բանից, թե ինչպես ենք նայում նրան:

Ա Կորնթացիների 13.4-7 -ը մեզ օրինակներ է տալիս սիրո բազմաթիվ կողմերի մասին:

  • Սերը երկայնամիտ է. այն ունի երկար ժամանակով համակերպվելու կարողություն:
  • Սերը չի նախանձում. այն չի ուզում, ինչ չունի:
  • Սերը չի գոռոզանում, չի հպարտանում. այն իր վրա ուշադրություն չի հրավիրում:
  • Սերը չի լրբանում կամ կոպիտ չէ:
  • Սերն իրենը չի որոնում:
  • Սերը չարը չի մտածում:
  • Սերը ամեն բանի դիմանում է:

Սրանք ընդամնեը մի քանի եղանակներ են, որոնցով պիտի սիրենք ուրիշներին…այդպես էլ Աստված է մեզ սիրում: Ա Հովհաննեսի 4.8-ն ասում է, որ Աստված սեր է: Նա սիրում է մեզ և փրկել է մեզ, ուստի մենք կարող ենք Նրա սերը կիսել ուրիշների հետ:

Աստծուն ընդօրինակելու համար մենք պետք է նայենք Հիսուսին՝ Աստծո կատարյալ ներկայացուցչին, ով արտահայտել է Ա Կորթացիների 13-րդ գլխում նկարագրված սիրո բոլոր չափանիշները: Ցանկացած իրավիճակում Նա միշտ գործում էր սիրով, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ Նրա դեմ էին դուրս գալիս:

Կողոսացիների 3.12-14-ն ասում է. «Հագե՛ք ինչպես Աստծո ընտրվածներ…Եվ այս ամենի վրա հագեք սերը…»: Ինչպես Հիսուսը՝ եկե՛ք հագնենք սերը և ընտրենք հետևել Նրա օրինակին՝ փառք և պատիվ բերելով Աստծուն:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Դու ինձ ցույց ես տվել, թե ինչպիսին է սերը՝ առաջինը ինձ սիրելով: Օգնի՛ր ինձ հետևելու Հիսուսի օրինակին և կիրառելու սիրո բոլոր կողմերը իմ ամենօրյա կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon