«…Առաջին մարդը՝ Ադամը, կենդանի արարած (անձնավորություն) եղավ, երկրորդ Ադամը (Քրիստոսը)՝ կենդանարար (մեռածներին կյանքի կոչող)հոգի »: —Ա Կորնթացիների 15.45, AMP
Քրիստոսի արյան գաղափարը շփոթեցնում է որոշ մարդկանց, սակայն առանց այն պատշաճ կերպով հասկանալու, հավատացյալները չեն կարող կիրառել նրա զորությունը:
Երբ Ադամը մեղանչեց, նրա մեղքն անցավ նրա արյան մեջ: Դավիթը ճանաչեց այս ճշմարտությունը Սաղմոս 51.5-ում. «Ահա ես անօրենությունով եմ ծնվել, և իմ մայրը, որ հղացավ ինձ, մեղավոր էր (և ես նույնպես մեղավոր եմ) (AMP)»:
Հիսուսը եկավ, որ փրկագնի մարդկությանը, գնի մեր ազատությունը և վերականգնի մեզ մեր սկզբնական վիճակին: Ինչպե՞ս կարող էր Նա դա անել մեղավոր արյամբ:
Ա Կորնթացիների 15.45-ում Հիսուսը վկայակոչվում է որպես վերջին Ադամ: Քանի որ Հիսուսը ծնվեց Աստծուց, այլ ոչ թե մարդուց, Նրա արյան մեջ կա կյանք, ու երբ այդ արյունը ճիշտ է կիրառվում, նրա մեջ գտնվող կյանքը նվաճում ու հաղթում է այն մահվանը, որ գործում է մեր մեջ մեղքի միջոցով:
Աստված ցանկանում է վերականգնել մեր իշխանության դիրքը: Նա արդեն հոգացել է բոլոր նախապատրաստությունների մասին: Կարող ենք ասել, որ Նա «կնքել է գործարքը»: Գործարքի գինն ամբողջովին վճարվել է: Մենք գնվել ենք Հիսուսի թանկարժեք արյունով:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես փրկագնված ու ազատված եմ Հիսուսի արյունով: Թեև ես ծնվել եմ մեղքի մեջ, Հիսուսի արյունը մաքրել է ինձ: Շնորհակալություն, Տե՛ր: