Հիվանդությունը միայն ֆիզիկական չէ

«Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու…»: —Եսայի 61.1

Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ Հիսուսը եկավ բուժելու մեր վերքերը, բժշկելու մեր կոտրված սրտերը և տալու մեզ փառք՝ մոխրի տեղ, և ուրախության յուղ՝ սգի տեղ (Եսայի 61.1-3):

Շատ քրիստոնյաներ կարդում են այս խոսքը և գիտեն, որ Աստված ցանկանում է բժշկել մեզ ֆիզիկական ու հոգևոր տկարությունից, սակայն կա ավելին: Ճշմարտությունն այն է, որ մեր հույզերը մեր էության մի մասն են, ու դրանք կարող են տկարանալ, ինչպես ցանկացած այլ մաս:

Աշխարհն այսօր լի է մարդկանցով, ովքեր տառապում են հուզական ցավով: Դրա պատճառը հաճախ բռնությունն է, մերժվածությունը, լքվածությունը, դավաճանությունը, հիասթափությունը, դատապարտությունը, քննադատությունը կամ ուրիշների կողմից այլ բացասական վարքագծերը: Այս հուզական ցավը կարող է ավելի կործանարար լինել, քան ֆիզիկական ցավը, որովհետև մարդիկ զգում են, որ պետք է թաքցնեն այն և ձևացնեն, թե չկա:

Եթե քո կյանքում հուզական վերքեր ունես, իմացի՛ր, որ Հիսուսը ցանկանում է բժշկել քեզ: Մի՛ սխալվիր՝ կարծելով, թե Նա հետաքրքրված է միայն քո հոգևոր ու ֆիզիկական կյանքով: Տա՛ր քո վերքերը Նրա մոտ: Հիսուսը ցանկանում է բժշկել քո բոլոր ցավերը:

Աղոթքի սկիզբ

Տե՛ր, շնորհակալություն, որ հոգ ես տանում իմ ամեն մասի, այդ թվում՝ զգացմունքների համար: Ես Քո մոտ եմ բերում իմ բոլոր հուզական ցավերն ու վերքերը: Ես գիտեմ, որ Դու կարող ես բժշկել ու վերականգնել ինձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon