«Բայց Խոսքը անո՛ղ եղեք և ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով»: ՀԱԿՈԲՈՍ 1.22
Ես հիշում եմ մի կնոջ, որը հաճախում էր իմ սեմինարներից մեկին: Նա ուժգին ցանկանում էր ազատվել հուզական վերքերից, որոնց պատճառով անվստահ և ահաբեկված էր զգում, բայց ոչինչ կարծես չէր օգնում նրան: Սեմինարի ավարտին ինձ ասաց, որ արդեն հասկացավ, թե ինչու երբեք որևէ առաջընթաց չի ունեցել:
Նա ասաց. «Ջո՛յս, ես նստած էի մի խումբ կանանց հետ, որոնք ունեին նույն խնդիրները: Քայլ առ քայլ Աստված ազատագրում էր նրանց: Ես լսում էի, թե ինչպես էին նրանք ասում. «Աստված առաջնորդեց ինձ անելու սա, և ես արեցի: Այնուհետև Նա առաջնորդեց անելու մեկ այլ բան, և ես արեցի»: Ես հասկացա, որ Աստված նույնպես ասել էր ինձ անել նույն բաները: Միակ տարբերությունն այն էր, որ նրանք արեցին Աստծո ասածը, իսկ ես՝ ոչ»:
Աստծո հետ մտերիմ փոխհարաբերության մեջ ապրելու և Նրա խոստացածը ստանալու համար պետք է հնազանդվենք Խոսքին: Մենք պետք է դառնանք Խոսքը կատարողներ և ոչ թե միայն լսողներ: Խոսքին հնազանդվելը պահանջում է հետևողականություն և աշխատասիրություն: Եկե՛ք անձնվիրաբար հետևենք Աստծո առաջնորդությանը: