
«Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառա էիք, բայց սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որին հանձնվեցիք»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 6.17
Պողոսը գրում էր, որ Հռոմի հավատացյալները հնազանդ էին ամբողջ սրտով: Սա կարևոր էր, որովհետև հնարավոր է ունենալ կիսով չափ հնազանդություն՝ դժկամորեն հնազանդ լինել վարքագծում, բայց սրտով հնազանդ չլինել:
Աստծո ասածին հնազանդվելն ինչ-որ բան ցուցադրելու հարց չէ, այլ՝ ճիշտ վերաբերմունք: Երբ իսկապես ցանկանում եք հաճեցնել Տիրոջը, անհամբերությամբ սպասում եք, որ հետևեք ձեր կյանքում Նրա ուղղորդմանը և հրահանգներին:
Ցանկանում եմ քաջալերել ձեզ, որ խորամուխ լինեք հնազանդության մեջ: Շտապե՛ք հնազանդվելու, վճռական և ուրախ եղեք ձեր հնազանդության մեջ: Մի՛ եղեք այնպիսի անձնավորություն, որի հետ Աստված ստիպված է շաբաթներով աշխատել, որպեսզի ստիպի անելու ամենահասարակ փոքրիկ բանը: Ուրախությամբ արե՛ք այն, ինչ Աստված խնդրում է:
Հնազանդությունն ավելին է, քան հոգևոր պարտականություն. այն հոգևոր հնարավորություն է: Ձեր հնազանդությունն Աստծուն, վերջին հաշվով, կվարձատրվի: Հնազանդությունը ցանում է սերմ, որն անհրաժեշտ է ձեր կյանքի մեջ մեկ այլ օրհնություն բերելու համար: Դուք երբեք չեք կարող գերազանցել Աստծուն. Նա մշտապես վարձատրում է ձեր հնազանդության սերմերը: