Հոգին մի՛ հանգցրեք

Հոգին մի՛ հանգցրեք

«Հոգին մի՛ հանգցրեք» (Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻ 5.19):

Այսօրվա խոսքում ասվում է, որ չհանգցնենք Սուրբ Հոգին: Ես կարծում եմ, որ Հոգին հանգցնելու միջոցներից մեկը դժգոհությունն է: Մենք կարիք ունենք, որ Սուրբ Հոգին գործի մեր կյանքում, և որքան քիչ դժգոհենք, այնքան Սուրբ Հոգին ազատ կլինի գործելու մեր իրավիճակներում: Դժգոհելը բնական է, բայց գերբնական է գոհանալը, երբ ստուգվում և փորձվում ենք կյանքի հանգամանքներում:

Մարդիկ, որոնք փնթփնթում են և դժգոհում, չեն լսում Աստծուն, որովհետև Նրան լսելու համար պետք է դադարեն դժգոհելուց: Ինձնից տարիներ պահանջվեցին այս ճշմարտությունը բացահայտելու համար: Ես փնթփնթում էի, դժգոհում, տրտնջում և թերություն փնտրում ամեն ինչում և ամեն մեկի մեջ, իսկ հետո նախանձում, որ բոլորը լսում էին Աստծուն, իսկ ես՝ ոչ:

«Ինչո՞ւ ինձ հետ որևէ լավ բան չի կատարվում», — հառաչում էի ես:

Դեյվը շարունակ ասում էր. «Ջո՛յս, մեր կյանքում լավ բաներ տեղի չեն ունենա, մինչև չդադարես վրդովվելուց ամեն անգամ, երբ ինչ-որ բան չի ընթանում այնպես, ինչպես դու ես ցանկանում»:

Ես բարկանում էի նրա վրա այդ խոսքերի համար և պատասխանում. «Դու պարզապես չգիտես կամ քեզ համար միևնույն է, թե ինչպես եմ ես զգում»:

Խնդիրն այն էր, որ ինձ ավելի շատ մտահոգում էր այն, թե ինչպես էի զգում, քան այն, որ Աստված խոստացել էր օգնել ինձ: Աստված առաջարկում է օգնել մեզ մեր դժվարություններում և ցույց տալ ելքը, եթե փորձությունների ժամանակ մնանք համբերատար (պահպանենք ճիշտ վերաբերմունք): Դժգոհությունը համբերության նշան չէ, համբերության նշան են երախտագիտությունը և գոհությունը: Սովորելով ապրել Աստծո Խոսքով և ոչ թե զգացմունքներով՝ ես սկսեցի ավելի պարզ լսել Աստծո ձայնը: Դժգոհությունը դուռ է բացում թշնամու համար, բայց գոհությունը և երախտագիտությունը դուռ են բացում Աստծո համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ հանգցրու Սուրբ Հոգին դժգոհության միջոցով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon