Հոգով և Խոսքի հիման վրա

Հոգով և Խոսքի հիման վրա

«Տե՛ր, թող իմ աղաղակը մոտենա Քեզ. Քո Խոսքի պես իմաստո՛ւն արա ինձ» (ՍԱՂՄՈՍ 119.169):

Ինչպիսի աղոթք էլ անենք՝ նվիրաբերման կամ նվիրման, խնդրանքների կամ հարատևության, բարեխոսության կամ համաձայնության, փառաբանության, երկրպագության կամ գոհության, Աստծո Խոսքը պետք է իր կարևորագույն տեղն ունենա այդ աղոթքում: Մեր աղոթքներն արդյունավետ են, երբ Աստծուն հիշեցնում ենք Իր Խոսքը և աղոթում՝ հավատալով, որ Նա կարող է իրականացնել այն, ինչ ասել է: Ես նաև հավատում եմ, որ ամենից արդյունավետ աղոթքները «Հոգով» աղոթքներն են:

Մեր աղոթքներում մեզ անհրաժեշտ են թե՛ Խոսքը, թե՛ Հոգին, որպեսզի հավասարակշռված և ուժեղ լինենք մեր հոգևոր կյանքում: Եթե մարդիկ փնտրում են գերբնական փորձառություններ կամ չափազանց շատ են տարվում հոգևոր հարցերով, նրանք կարող են խաբվել և չափազանց հուզական կամ, նույնիսկ, ցնորված դառնալ: Իսկ եթե կենտրոնանում ենք Խոսքի վրա՝ զգայուն չլինելով Հոգուն, մենք կարող ենք դառնալ օրինապաշտ և զուսպ հավատացյալներ: Երբ միաժամանակ տեղ ենք տալիս թե՛ Հոգուն, և թե՛ Խոսքին, մենք կարող ենք ապրել հավասարակշռված կյանքով, որը հիմնված է ճշմարտության վրա և հեղեղված է ուրախությամբ ու զորությամբ: Մեզ անհրաժեշտ է Աստծո Խոսքի ամուր հիմքը և Հոգուց եկող խանդավառությունն ու ոգեշնչվածությունը: Երբ աղոթքի մեջ ապավինում ենք Աստծո Խոսքին և առաջնորդվում Սուրբ Հոգով, մեր աղոթքները համապատասխանում են Աստծո կամքին, ավելի արդյունավետ են լինում և մեծ պտուղ են բերում մեր կյանքում: Ինչ էլ անես, քաջալերում եմ քեզ, որ աղոթքներդ լցնես Խոսքով և թույլ տաս, որ Սուրբ Հոգին առաջնորդի: Դու կտեսնես հսկայական արդյունքներ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծո Խոսքը Հոգու սուրն է. այն քո զենքն է սատանայի դեմ: Եռանդուն կերպով գործածի՛ր այն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon