Հոգևոր իշխանություն

Հոգևոր իշխանություն

«Ակա՛նջ դրեք ձեր հոգևոր առաջնորդներին և հնազանդվե՛ք [մշտապես ընդունելով նրանց՝ ձեզ վրա ունեցած իշխանությունը], որ նրանք հսկում են ձեր հոգիների համար և հետևում ձեր հոգևոր բարեկեցությանը, որպես մարդիկ, որոնք հաշիվ պիտի տան: [Արե՛ք ձեր մասը՝ թույլ տալով], որ նրանք ուրախությունով անեն այն, և ոչ թե հառաչելով, որ դա ձեզ օգուտ չէ» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 13.17):

Ժամանակակից հասարակությունը բացարձակապես լցված է ապստամբությամբ, իսկ ապստամբությունը մեզ ետ է պահում Աստծուն լսելուց: Ես ուսումնասիրել եմ, որ շատերը խնդիրներ ունեն իշխանության հետ կապված: Սա վերաբերում է ամուսնության բնագավառին, ընտանեկան հարաբերություններին, դպրոցին, ձեռնարկություններին, քաղաքացիական կազմակերպություններին և ընդհանրապես ամբողջ քաղաքակրթությանը: Հնազանդություն հոգևոր իշխանությանը՝ գործնականում գոյություն չունի:

Հաճախ, երբ հովիվը փորձում է որոշակի ուղղումներ կատարել, մարդիկ հակված են վրդովվելու և եկեղեցուց հեռանալու, իսկ դա ճիշտ չէ: Պողոսը հաճախ էր ուղղում մարդկանց. դա նրա աշխատանքի մի մասն էր՝ որպես հոգևոր առաջնորդի: Այսօր էլ հոգևոր առաջնորդներն ունեն այդ պարտականությունը: Պողոսն ասաց. «Ոչ թե ձեր հավատքի վրա տիրապետում ենք, այլ ձեր ուրախությանը գործընկեր ենք…» (Բ Կորնթացիների 1.24): Եթե հասկանանք և հավատանք, որ հոգևոր իշխանությունը գոյություն ունի մեր ուրախությունը խթանելու համար, ապա կընդունենք այն, որի արդյունքում կավելանա մեր ուրախությունը և կզարգանա նաև Աստծո ձայնը լսելու մեր կարողությունը:

Ապստամբության ոգին, որ այսօր գործում է աշխարհում, հակաքրիստոսի ոգին է՝ համաձայն Բ Թեսաղոնիկեցիների 2.7,8-ի, դա այն ոգին է, որ չի կամենում հնազանդվել որևէ մեկին: Այսօր մարդիկ ասում են, որ պահանջում են իրենց իրավունքները, բայց, իրականում, նրանք հաճախ պարզապես հակառակվում են ցանկացած իշխանության:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հնազա՛նդ եղիր իշխանությանը՝ որպես ծառայություն Տիրոջը, և Նա կօրհնի քեզ, ու դու կբարգավաճես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon