Հուսախաբությանը հաղթելու բանալին

Հուսախաբությանը հաղթելու բանալին

«(Հետևաբար, ես չեմ վերաբերվում Աստծո թանկարժեք պարգևին՝ որպես քիչ կարևորություն ունեցող մի բան, և չեմ խափանում դրա նպատակը). ես մի կողմ չեմ դնում, անվավեր չեմ ճանաչում, հուսախաբ չեմ անում և չեմ ոչնչացնում Աստծո շնորհքը (անվաստակելի բարեհաճությունը)…»: ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 2.21, AMP

Ես գիտեմ, թե ինչ է հուսախաբությունը, որովհետև տարիներ շարունակ ապրել եմ հուսախաբված կյանքով: Ես գիտեի, թե ով էր Աստված, բայց շատ քիչ բան գիտեի Նրա շնորհքի մասին, նաև՝ թե ինչպես ապրեի Նրա հետ սերտ փոխհարաբերության մեջ: Ես հասկացել եմ, որ երբ հուսախաբվում եմ, գրեթե միշտ պատճառն այն է, որ փորձում եմ իմ ուժերով ինչ-որ բան անել, փոխանակ սպասեմ Տիրոջը, որ Նա միջամտի: Եթե ես հուսախաբված եմ, դա նշան է, որ գործում եմ ինքնուրույն՝ փոխարենը ապավինեմ Նրան և ընդունեմ Նրա շնորհքը:

Դուք հուսախաբվա՞ծ եք. ձեր փոխհարաբերություններո՞ւմ: Աշխատանքի մե՞ջ: Տիրոջ հետ ձեր ընթացքի՞ մեջ: Պայքարում եք բնավորության որևէ հատկանիշի հե՞տ, որը խնդիրներ է պատճառում, թե՞ ունեք սովորություն, որը չեք կարողանում վերացնել:

Հուսախաբությունն առաջանում է այն ժամանակ, երբ փորձում եք անել որևէ բան, որը ձեր ուժերից վեր է: Աստված Միակն է, Ով կարող է այնպես անել, որ այս կամ այն բանն իրականություն դառնա ձեր կյանքում: Դուք կհուսախաբվեք, եթե փորձեք անել ինչ-որ բաներ առանց Նրա: Բայց այն պահին, երբ ասեք. «Տե՛ր, ես չեմ կարող ինքնուրույն անել սա, ուստի, հանձնում եմ Քեզ: Ես պատրաստ եմ անելու ցանկացած բան, որ Դու կխնդրես, բայց Ես Քո շնորհքի (զորության) կարիքը կունենամ դա անելու համար», երբ անկեղծորեն աղոթեք այս աղոթքը, դուք կսկսեք վայելել Աստծո հանգիստը:


Խաղաղվե՛ք և վստահե՛ք Աստծուն, որպեսզի Նա անի այն, ինչ միայն Ինքը կարող է անել: Թո՛ղ Աստված ձեր կյանքում լինի Աստված:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon