«Հիսուսն էլ նրան ասաց. «Հուդա՛, համբույրո՞վ ես մարդու Որդուն մատնում»»:ՂՈՒԿԱՍ 22.48
Հիսուսը կրեց մեր մեղքերը, որպեսզի մենք ստիպված չլինենք կրել դրանք: Բայց կան բաներ, որոնց Նա համբերեց խաչի ճանապարհին՝ օրինակ ծառայելով մեզ. բաներ, որոնց միջով պետք է անցնենք, և ուղիներ, որոնցով պետք է քայլենք՝ հետևելով Նրան: Հիսուսը բախվեց Հուդայի մատնությանը Իր կյանքի ամենավատ պահին, բայց թույլ չտվեց, որ այն խանգարեր Իրեն:
Մատնությունը հատկապես ցավոտ է, երբ վիրավորվում ենք մեկից, ում սիրում ենք, հարգում և վստահում: Մենք կարող ենք պաշտպանական դիրք գրավել և դառնանալ՝ ջանալով այլևս չվիրավորվել: Բայց Աստծո օգնությամբ մենք կարող ենք վերականգնվել և թույլ չտալ, որ մատնությունը խանգարի մեզ՝ անկախ նրանից, թե ինչպես ենք զգում:
Մատթեոսի 24.10-13-ում Հիսուսը զգուշացնում է, որ վերջին օրերին մատնությունը կշատանա: Որպես հավատացյալներ՝ մեզ համար ավելի կարևոր է այն, թե ինչպես ենք արձագանքում մարդկանց հանդեպ հիասթափությանը, քան այն, թե ինչ են նրանք արել մեզ: Եթե ձեզ մատնել կամ վիրավորել է մեկը, ում վստահում էիք, հրաժարվե՛ք դառնանալուց: Փոխարենը՝ հետևեք Հիսուսի օրինակին և ներե՛ք նրանց: Մենք չենք կարող ընտրել, թե ուրիշներն ինչ անեն, բայց կարող ենք ընտրել ունենալ ճիշտ արձագանք: