Հրաժարվե՛ք հանձնվելուց

Հրաժարվե՛ք հանձնվելուց

«Մի առակ էլ ասաց նրանց՝ նրա վրա, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել և չձանձրանալ»: ՂՈՒԿԱՍ 18.1

Շատերը նահանջում են, երբ ամեն բան դժվարանում է, բայց Աստծո օգնությամբ մենք կարող ենք համառորեն առաջ ընթանալ՝ անկախ նրանից, թե որքան բարդ են իրավիճակները թվում: Միշտ չէ, որ դա հեշտ է, բայց մշտապես արդարացված է: Հաղթանակը մյուս կողմում է, եթե շարունակենք համառորեն առաջ ընթանալ:

Հիսուսը Հովհաննեսի 16.33-ում ասաց. «…աշխարհում նեղություն կունենաք. բայց քաջացե՛ք, Ես հաղթել եմ աշխարհին»: Քանի որ անցնում ենք դժվարության միջով, մենք չպետք է հուսահատվենք և հանձնվենք: Մենք կարող ենք հավատալ, որ Հիսուսը հաղթահարել է ամեն նեղություն, և մենք կարող ենք «քաջանալ»: Մենք չենք ստեղծվել, որ ետ դառնանք նեղությանը հանդիպելիս. մենք ստեղծվել ենք, որ ուժեղ լինենք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ: Եթե երբեք մարտահրավեր չունենայինք, հավատքի կարիք չէինք ունենա:

Աստվածաշնչում կան բազմաթիվ օրինակներ այն մարդկանց մասին, որոնք հրաժարվեցին հանձնվելուց: Զաքեոսին չկարողացան ետ պահել Հիսուսից՝ չնայած նրա թերություններին: Արյունահոսող կինը համառորեն անցավ ամբոխի միջով և վարձատրվեց իր վճռականության համար: Նրանք հասան իրենց նպատակին, որովհետև համարձակ առաջ ընթացան, որպեսզի ստանային այն ամենը, ինչ Աստված ուներ իրենց համար:


Երբ բախվեք արգելքի, վախից ընկրկելու փոխարեն, խնդրե՛ք, որ Աստված տա ձեզ ուժ և քաջություն Նրա մեջ առաջ ընթանալու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon