Հրաշագործություններ

Հրաշագործություններ

«Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, և ուրիշին… հրաշագործություններ» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 12.8-10):

Հիսուսը շատ հրաշքներ գործեց: Օրինակ, Նա ջուրը գինու վերածեց (տե՛ս Հովհաննես 2.1-10) և մի տղայի ուտելիքով կերակրեց ամբողջ բազմությանը, որից հետո ավելացած կտորները լցրին զամբյուղները (տե՛ս Հովհաննես 6.1-13): Կան բազմատեսակ հրաշքներ. մատակարարման և կարիքները բավարարելու հրաշքներ, բժշկության հրաշքներ, ազատագրման հրաշքներ և այլն:

Դեյվն ու ես տարիների ընթացքում բազմաթիվ հրաշքների ականատես ենք եղել: Տեսել ենք ֆիզիկական բժշկություններ և ազատագրումներ երկարատև գերությունից: Տեսել ենք մատակարարման հրաշքներ, երբ Աստված միջամտել է մեր իրավիճակին և գերբնականորեն մատակարարել մեզ ու մեր ծառայությանը:

Հրաշքներն այնպիսի բաներ են, որոնք հնարավոր չէ բացատրել, որոնք տեղի չեն ունենում սովորական միջոցներով: Բոլորս կարող ենք և պետք է հավատանք Աստծուն հրաշքների համար: Մի՛ բավարարվիր սովորական կյանքով, երբ հրաշքների պարգևը հասանելի է: Խնդրի՛ր և սպասի՛ր, որ Աստված հրաշքներ անի քո և ուրիշների կյանքում: Այն Աստված, Ով կիսեց Կարմիր ծովը, ուզում է օգնել քեզ այսօր:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ բավարարվիր սովորականով, սպասի՛ր արտասովորին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon