Ձեր արտաբերած խոսքերը

Ձեր արտաբերած խոսքերը

«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողը կուտի նրա պտուղը»: ԱՌԱԿԱՑ 18.21

Պողոս առաքյալը հստակ ասում է, որ կյանքը վայելելը և լավ օրեր տեսնելը և դրական միտք ու լեզու ունենալը կապակցված են: Եթե փոխենք մեր խոսքերը, կարող ենք փոխել մեր կյանքը:

Մեր խոսքերն արտահայտում են այն, ինչ մտածում ենք, զգում և ցանկանում: Մեր միտքը թելադրում է, թե ինչ մտածենք, որը պարտադիր չէ լինի այն, ինչ Աստված է մտածում: Մեր կամքը թելադրում է, թե ինչ ենք մե՛նք ցանկանում, այլ ոչ թե՝ Աստված: Մեր հույզերը թելադրում են մեր զգացմունքները, այլ ոչ թե այն, ինչ Աստված է զգում: Երբ մեր շունչը սրբվում է, այն մարզվում է, որպեսզի կարողանա կրել Աստծո մտքերը, ցանկություններն ու զգացմունքները. այս ժամանակ է, որ մենք սկսում ենք խոսել կյանք՝ մահվան փոխարեն:

Ձեր խոսքերը՝ որպես ձեր մտքերի արտացոլում, ունեն զորություն՝ բերելու օրհնություն կամ կործանում ոչ միայն ձեր, այլև ուրիշների կյանքում: Կորնթացիների Առաջին թղթի 2.16-ում Աստծո Խոսքը սովորեցնում է, որ մենք ունենք Քրիստոսի միտքը և կրում ենք Նրա սրտի մտածմունքները, զգացմունքներն ու նպատակները: Միշտ չէ, որ դրսևորում ենք դրանք, բայց մենք օրեցօր աճում ենք և կերպարանափոխվում Քրիստոսի պատկերի պես: Նա, ով բարի գործ է սկսել մեր մեջ, կկատարի և այն ավարտին կհասցնի (տե՛ս Փիլիպ. 1.6): Որքան մոտենանք Աստծուն, այնքան ավելի արագ հաղթանակ կունենանք մեր մտքում, խոսքերում, տրամադրության և վերաբերմունքի մեջ:


Կարևոր չէ, թե որքան ճանապարհ պետք է անցնեք, ես գիտեմ, որ դուք կարող եք փոխվել, որովհետև ես փոխվել եմ: Դա պահանջեց ժամանակ և Սուրբ Հոգու անսահման օգնությունը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon