Ձեր պտղից

Ձեր պտղից

«Այսպես, ամեն բարի (լավ, առողջ) ծառ բարի (լավ, հիացմունքի արժանի) պտուղ է բերում, և չար (վատ, անառողջ, անարժան) ծառը չար (վատ, անարժան) պտուղ է բերում»: ՄԱՏԹԵՈՍ 7.18, AMP

Մեր կյանքի (վարքագծի) պտուղը գալիս է ինչ-որ տեղից: Մարդը բարկացկոտ է ինչ-որ պատճառով: Նրա հակազդեցությունը վատ արմատներով վատ ծառի վատ պտուղն է: Մեզ համար կարևոր է, որ ուշադիր և ազնվորեն հետևենք մեր պտղին, ինչպես նաև արմատներին:

Իմ կյանքում բազում վատ պտուղներ կային: Ես ունեի ընկճվածության, բացասական զգացմունքների, ինքնախղճահարության, դյուրաբորբոքության նոպաներ և տառապում էի վիրավորանքի համախտանիշով: Ես կոպիտ էի, անդրդվելի, օրինապաշտ և դատող: Հիշաչար էի և երկչոտ:

Ես քրտնաջան աշխատում էի այդ ամենն ուղղելու համար: Սակայն, որքան էլ փորձում էի ազատվել որևէ վատ վարքագծից, ևս երկու կամ երեք այլ վարքագծեր էին մոլախոտի պես բուսնում: Ես չէի հասնում խնդրի թաքնված արմատին, և այն չէր չորանում:

Եթե այս տեսարանը ծանոթ է, հնարավոր է, որ ձեր կյանքում կան չլուծված հարցեր, որոնք պետք է ուսումնասիրվեն և լուծվեն, որպեսզի ամեն բան թարմ և նոր դառնա: Մի՛ փախեք: Եթե Աստված կարող է փոխել ինձ, անկասկած, կարող է փոխել նաև ձեզ:


Նեխած պտուղն առաջանում է նեխած արմատներից. լավ պտուղն առաջանում է լավ արմատներից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon