Ձեր վստահությունն ուղղե՛ք ճիշտ տեղ

Ձեր վստահությունն ուղղե՛ք ճիշտ տեղ

«Ոմանք կառքերով, ոմանք ձիերով են պարծենում, բայց մենք մեր Տեր Աստծո անունով կպարծենանք և Նրա անվանը կվստահենք»: ՍԱՂՄՈՍ 20.7

Հավատքը շատ կողմեր ունի: Այնուամենայնիվ, ամենավառ կողմը վստահությունն է: Վստահությունը մի բան է, որ ունենք, և մենք որոշում ենք, թե ինչպես վարվենք դրա հետ: Մենք որոշում ենք, թե ում կամ ինչին ուղղենք մեր վստահությունը:

Որտե՞ղ է ձեր վստահությունը. ձեր աշխատանքի՞, գործատուի՞, բանկային հաշվեհամարի՞, թե՞ ընկերների մեջ: Գուցե հենց ձեր մեջ է, ձեր անցյալի հաջողությունների, կրթության, բնական տաղանդների կամ ունեցվածքի մեջ: Այս բոլորը ժամանակավոր են և ենթակա են փոփոխության: Միայն Տերը չի փոխվում: Նա է միակ Ժայռը, որ չի կարող տեղաշարժվել:

Որպես Աստծո զավակներ՝ մենք կարող ենք համոզված լինել, որ Աստված կազատի մեզ ներկա նեղություններից, ինչպես որ ազատեց անցյալում: Այնուհետև կարող ենք մեր վստահությունը դնել ճիշտ տեղում, որը միայն Աստծո մեջ է:

Վստահությունը չի խռովվում, որովհետև այն մտել է Աստծո հանգստի մեջ: Վստահությունը չի շփոթվում, որովհետև այն կարիք չունի հենվելու սեփական հասկացողության վրա: Վստահությունը չի հանձնվում կամ խուճապի չի մատնվում: Վստահությունը հավատում է, որ Աստված բարի է և ամեն բան բարուն գործակից է անում:


Ձեր վստահությունն ուղղե՛ք Աստծուն: Այն հրաշալի շահաբաժիններ է տալիս:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon