«Եվ հաստատ համոզված եմ սրան, թե Նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 1.6
Համաձայն Աստվածաշնչի՝ Աստված Բրուտն է, մենք՝ կավը (տե՛ս Հռոմ. 9.20,21): Երբ առաջին անգամ գալիս ենք Տիրոջ մոտ, մենք նման ենք կավի կոշտ կտորի, որի հետ հեշտ չէ աշխատել: Բայց Աստված դնում է մեզ Իր բրուտի անիվի վրա և սկսում է հղկել ու ձևավորել, որպեսզի կարողանանք բացահայտել այն հրաշալի ծրագիրը, որ Նա ունի մեր կյանքի համար:
Երբեմն ձուլելու գործընթացն սկզբում անհարմար է: Այն ցավոտ է, որովհետև Աստված ստիպված է հեռացնել մեր կյանքից այն բաները, որոնք հեռու են պահում մեզ Իրենից: Իր սիրուց մղված Նա շարունակում է աշխատանք տանել մեզ հետ՝ հեռացնելով վատ վերաբերմունքը, սխալ մտածելակերպը և զգուշորեն վերաձևավորելով մեզ, մինչև որ աստիճամաբար փոխվում ենք և նմանվում Նրա Որդի Հիսուսին:
Մի՛ հիասթափվեք ինքներդ ձեզնից, որովհետև դուք դեռևս տեղ չեք հասել: Որքան շատ է Աստված աշխատում ձեր կյանքում, այնքան ավելի սերտ փոխհարաբերություն եք ունենում Նրա հետ: Վայելե՛ք կյանքն ամեն օր, նույնիսկ երբ Աստված ձևավորում է ձեզ: Թող Բրուտն անի Իր գործը, և վստա՛հ եղեք, որ Նա մտածում է ձեր լավագույն շահերի մասին: