«Եվ ասաց նրանց. «Երբ որ աղոթք անեք, ասե՛ք՝ մեր Հա՛յր, որ Երկնքում ես, Քո անունը սո՛ւրբ լինի…»»: ՂՈՒԿԱՍ 11.2
Տարիներ շարունակ ես աղոթում էի «Տերունական աղոթքը», բայց իրականում չէի ճանաչում Աստծուն՝ որպես իմ Հոր: Ես չունեի սերտ փոխհարաբերություն Աստծո հետ: Ես պարզապես կրկնում էի այն, ինչ սովորել էի:
Եթե ցանկանում եք ավելի մտերմանալ Տիրոջ հետ և արդյունավետ լինել ձեր աղոթքի կյանքում, կարևոր է, որ ճանաչեք Աստծուն՝ որպես ձեր Հոր: Երբ աշակերտները խնդրեցին Հիսուսին, որ սովորեցնի իրենց աղոթել, Նա սովորեցրեց «Տերունական աղոթքը», որը սկզբունքների հոգևոր գանձարան է աղոթքի համար: Նախևառաջ, Հիսուսը պատվիրեց նրանց աղոթքը սկսել այսպես. «Մեր Հա՛յր, որ Երկնքում ես, Քո անունը սո՛ւրբ լինի»:
Հիսուսը ցույց էր տալիս նրանց այն արտոնյալ փոխհարաբերությունը, որ եկավ տալու յուրաքանչյուր հավատացյալի: Նա ասաց, որ նրանք կարող են փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ՝ որպես իրենց Հոր, եթե աղոթքով գնան Նրա մոտ: Մի՛ գնացեք Աստծո մոտ որպես մեկի, ումից վախենում եք, այլ ձևավորե՛ք Հայր-երեխա փոխհարաբերություն Նրա հետ: Այդ մտերիմ փոխհարաբերությունն ազատություն կտա ձեզ՝ խնդրելու Նրանից բաներ, որոնք չէիք խնդրի, եթե Նրա հետ ունենայիք պաշտոնական, կաշկանդված հարաբերություններ:
Մեր երկնային Հայրը սիրում է մեզ և Իր աչքը մեզ վրա է պահում ամեն ժամանակ: Սովորե՛ք վայելել Աստծուն: