
«Քանի՜ նեղ է դուռը և նեղվածք է ճանապարհը, որ տանում է կյանքը, և քիչ են նրան գտնողները»: —Մատթեոս 7.14
Աստծուն հետևելը նշանակում է քայլել «նեղ ճանապարհով»: Այն ենթադրում է հանդիպել նեղությունների: Ահա մի քանի բան, որոնք օգնում են ինձ շարունակելու ճանապարհը:
1. Աստծո Խոսքը սահման է ինձ համար: Քանի դեռ ես մնում եմ Սուրբ գրքում ընդգծված ուղենիշերի սահմաններում, ես կունենամ իմաստություն և հասկացողություն՝ իմանալու, թե ինչ պիտի անեմ, և Քրիստոսում կունենամ այն ամենը, ինչ անհրաժեշտ է դա անելու համար: Աստված հավատարիմ և շիտակ է Իր Խոսքին:
2. Ես պետք է պատրաստ լինեմ ավարտելու այն, ինչ սկսել եմ: Աստված օգտագործում է նվիրված մարդկանց, ովքեր չեն առաջնորդվում զգացմունքներով: Սկզբում հեշտ է ոգևորվել, երբ ինչ-որ բան նոր է, բայց վերջնակետը հատում են նրանք, ովքեր մինչև վերջ գնում են, երբ ոչ ոք այլևս ոգևորված չէ:
3. Երբ ոչ ոք չկա, որ ինձ օգնի, ես պետք է իրապես լավ ճանաչեմ Հիսուսին: Աստծո համար ապրելու և աշխարհի ուղիներին չհետևելու նեղ ճանապարհը հաճախ միայնակ ես անցնում: Բայց Քրիստոսի հետ իրական մտերմություն ձեռքբերելն արժե ավելին, քան որևէ բան, որ կարող ես երբևէ աշխարհից ստանալ:
Ես հավատում եմ, որ այս ճշմարտությունները կարող են օգնել քեզ այնպես, ինչպես ինձ օգնեցին: Միշտ հիշի՛ր, որ թեև կլինի դիմադրություն, նեղ ճանապարհով քայլելու վարձքը միանգամայն արժե դրան:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, ես ցանկանում եմ քայլել նեղ ճանապարհով՝ այն կյանքի ճանապարհով, որը Քրիստոսում է: Պահի՛ր ինձ Քո սահմաններում և ցո՛ւյց տուր՝ ինչպես ապրեմ, որպեսզի համառորեն գնամ մինչև վերջ: