Ճգնաժամային իրավիճակներ

Ճգնաժամային իրավիճակներ

«Եվ կլինի՝ նա, ով որ Տիրոջ անունը կկանչի, կփրկվի»: ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2.21

Տարիներ առաջ, նախքան ամրագոտիների օրենքը, մի օր իմ ընկերներից մեկը իր փոքրիկ որդու հետ մեքենայով անցնում էր բանուկ խաչմերուկով: Մեքենայի դուռն ուղևորի կողմից ամուր փակված չէր, և երբ նա կտրուկ շրջադարձ կատարեց, դուռը բացվեց, և փոքրիկ տղան գլորվելով հայտնվեց խաչմերուկի մեջտեղում: Ընկերս միայն տեսավ այն, որ մեկ այլ մեքենայի անիվներ, ուր որ է, անցնելու էին երեխայի վրայով: Միակ բանը, որ Նա կարողացավ անել, աղաղակելն էր՝ Հիսո՜ւս:

Նա կանգնեցրեց մեքենան և վազեց դեպի երեխան: Ի զարման իրեն՝ նրա որդին լիովին անվտանգ էր: Բայց մեքենայի վարորդը, որ վրաերթի էր ենթարկելու երեխային, ջղագրգիռ վիճակում էր:

— Մի՛ անհանգստացեք,- բարեկա՛մս,- իմ որդին լավ է: Պարզապես փա՛ռք տվեք Աստծուն, որ կարողացաք արգելակել մեքենան:
— Դուք չեք հասկանում,- պատասխանեց այդ մարդը,- ես չեմ դիպչել արգելակներին:

Թեև այդ մարդը ոչինչ չէր կարող անել, բայց Հիսուսի անունը հաղթեց, և տղայի կյանքը փրկվեց:

Ճգնաժամային իրավիճակներում կանչե՛ք Հիսուսի անունը: Որքան շատ տեսնենք Նրա հավատարմությունը կարիքի և նեղությունների ժամանակ, որքան շատ ականատես լինենք Նրա անվան զորությանը իրավիճակների և հանգամանքների մեջ, այնքան կավելանա մեր հավատքը, կաճի մեր վստահությունը, և կխորանա մեր մտերմությունը Նրա հետ:


Հիսուսի անվան մեջ կա զորություն յուրաքանչյուր ճգնաժամի համար, որին երբևէ կբախվեք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon