Ճշմարիտ բավարարվածություն

Ճշմարիտ բավարարվածություն

«Որ Նա կշտացնում է կարոտած անձին և լցնում է սոված անձը բարությունով» (ՍԱՂՄՈՍ 107.9):

Հուսով եմ, որ Աստծո հետ վերապրել ես այնպիսի ժամանակներ, որոնք մեծ բավարարվածություն են պատճառել քեզ: Նա միակն է, Ով իսկապես կարող է բավարարել կարոտած անձին, այնպես որ, մի՛ վատնիր ժամանակդ դատարկ փնտրտուքների վրա:

Անկախ նրանից, թե ինչ ունենք, ուր ենք գնում կամ ինչ ենք անում՝ բացի Աստծուց ոչինչ չի կարող իսկապես բավարարել մեզ: Փողը, ճանապարհորդությունը, տներն ու կահույքը, հագուստը, մեծ հնարավորությունները, ամուսնությունը, երեխաները և բազմաթիվ այլ օրհնություններ անշուշտ կարող են խանդավառել և երջանկություն պատճառել մեզ: Սակայն երջանկությունը հիմնված է այն բանի վրա, ինչ տեղի է ունենում տվյալ պահին, մինչդեռ ճշմարիտ ուրախությունը, որ Աստված ցանկանում է՝ մենք ունենանք, հիմնված է ներքին համոզվածության վրա, որն ամենևին կախված չէ արտաքին հանգամանքներից:

Մենք երբեք մշտական բավարարվածություն չենք ունենա, մինչև Աստծուն չդնենք առաջին տեղում, և երբ այդպես անենք, Նա կտա մեզ այն բաները, որ ցանկանում ենք (տե՛ս Մատթեոս 6.33):

Մենք ժամանակ և գումարներ ենք ծախսում, մանրակրկիտ սխեմաներ մշակում ամեն օր սնվելու համար: Երբեմն նախապես գիտենք, թե ինչ ենք ուտելու հաջորդ օրը: Ինչպես հոգ ենք տանում ֆիզիկական կերակուրի համար, այնպես էլ պետք է հոգ տանենք հոգևոր կերակուրի համար: Մեզ հաճախ թվում է, թե կարող ենք հրաշալի փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ՝ առանց Նրա Խոսքով կերակրվելու և Նրա ներկայությամբ լցվելու: Փնտրի՛ր Նրան այնպես ջանասիրաբար, ինչպես ֆիզիկական կերակուրն ես փնտրում:

Մենք ստեղծվել ենք Աստծո հետ կենդանի, կենսական փոխհարաբերություն ունենալու համար, և մեր կյանքում ինչ-որ բան մշտապես կպակասի, եթե չունենանք այդ փոխհարաբերությունը: Եթե ամեն օր ժամանակ հատկացնենք՝ ճաշակելու Նրա Խոսքը և վայելելու Նրա ներկայությունը, ապա մշտապես կունենանք խորը բավարարվածության զգացում:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. կերակրի՛ր հոգիդ այնպես, ինչպես կերակրում ես մարմինդ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon