Ճշմարիտ երջանկություն

«Ամեն բան ցույց տվի ձեզ, որ այսպես պետք է աշխատել, և տկարներին հոգ տանել, և Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ Ինքն ասաց. «Ավելի երանելի է տալը, քան թե առնելը»: — Գործք առաքելոց 20.35

Տարիներ առաջ ես գաղափար չունեի, թե որքան ուժգին է Աստծո վերաբերմունքն ուրիշներին տալու հանդեպ: Մինչ այդ ես ապրում էի եսասեր կյանքով, ինչպես ասում են, «առաջինը ինձ» նշանաբանով: Ես շարունակ պայքարում ու ճիգ էի թափում երջանկություն գտնելու համար, սակայն միշտ հայտնվում էի հյուծված, ճնշումներից ուժասպառ և իսկապես դժբախտ վիճակում:

Ինչևէ, Աստված ինձ մեկ-երկու բան սովորեցրեց իսկական երջանկության մասին: Հենց ես հասկացա, որ երջանկությունը մարդկանց բարություն անելու կողմնակի արդյունք է, սկսեցի որդեգրել մի կենսաոճ, որի նպատակներից էր փնտրել ճանապարհներ ամեն օր մարդկանց օգնելու համար:

Աստվածաշունչը Գործք առաքելոց 20.35-ում ասում է. «Ամեն բան ցույց տվի ձեզ, որ այսպես պետք է աշխատել, և տկարներին հոգ տանել, և Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ Ինքն ասաց. «Ավելի երանելի է տալը, քան թե առնելը»:

Զարմանալի է: Տալն ավելի շատ երջանկություն է բերում, քան ստանալը: Առաջին հայացքից դա այդքան էլ հասկանալի չէ: Մենք ապրում ենք մի մշակույթում, որը բռնված է ստանալու մոլուցքով: Մենք բազմիցս նայում ենք մարդկանց, ովքեր շատ ունեցվածք ունեն, ու մտածում. «Նրանք պետք է, որ իսկապես երջանիկ լինեն»:

Սակայն ճշմարիտ երջանկությունը գալիս է ուրիշներին տալու կենսաոճից: Դա չի նշանակում, որ դու պետք է միլիոններ տաս: Աստված ընդամենը խնդրում է քեզանից տալ այն, ինչ ունես:

Ես չեմ ուզում երբևէ լինել այնպիսի անձնավորություն, ով պարզապես ասում է. «Ես բավականաչափ անում եմ: Ես բավարարված եմ»: Իրականում, դա երբեք բավարարվածություն չի բերի: Ոչ, ես ուզում եմ օգնել այնքան շատ մարդու, որքան կարող եմ:

Այսօր գտի՛ր մեկին, ում կարող ես տալ: Նշանակություն չունի, թե որքան մեծ կամ փոքր է քո նվերը, լինի դա գումար, ժամանակ կամ քաջալերանք, պարզապես տո՛ւր այն, ինչ ունես: Վերապրի՛ր իսկական երջանկություն, որը գալիս է տալուց:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես գիտեմ, որ ճշմարիտ երջանկությունը գալիս է տալուց, այլ ոչ թե ստանալուց: Ես ուզում եմ ապրել իսկական երջանկության կյանքով, որը գալիս է այն ժամանակ, երբ մոռանում եմ իմ եսասիրական ցանկությունները և ձգտում օգնել ինձ շրջապատողներին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon