Ճշմարտությունը քեզ ազատ կարձակի

«Եվ ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ»: Հովհաննես 8.32

Վերջին հաշվով՝ մենք երբեք չենք կարող առաջ անցնել այն բանից, ինչը կարծում ու հավատում ենք, որ ճշմարտություն է:

Այսօր շատ մարդիկ չեն էլ անհանգստանում, թե ինչին են հավատում և իրենց կյանքը կառուցում են այնպիսի համոզմունքների վրա, որոնք պարզապես ճշմարիտ չեն: Այն, ինչ լրատվամիջոցները, որևէ հայտնի մարդ կամ ընկերներն ասում են, հանկարծ նրանց համար դառնում է «ճշմարտություն»:

Աստծո Խոսքն ինքդ ուսումնասիրելու փոխարեն ուրիշների ասածին հավատալը, ըստ էության, կսահմանափակի քեզ ու նույնիսկ կխանգարի անելու այն, ինչի համար Աստված քեզ ստեղծել է: Բայց եթե դու պայքարես ճշմարտության համար, ընդունես այն ու կառուցես քո կյանքը նրա հիման վրա, դու հաջողություն կունենաս քո բոլոր ջանքերում:

Եթե ուզում ես չշեղվել Աստծո ճշմարտությունից, պետք է Նրա հետ հաղորդակցումը դարձնես առաջնահերթություն քո ամենօրյա կյանքում: Ես չեմ կարող առավել ուժգին հորդորել քեզ հաճախակի հաղորդակցվել Նրա հետ աղոթքի, Նրա Խոսքը կարդալու, երկրպագության ու պարզապես Նրա ներկայությունը և առաջնորդությունը ճանաչելու միջոցով:

Երբ ճանաչում ես Աստծուն, ճանաչում ես Ճշմարտությունը: Նրա Ճշմարտության մեջ ապրելը կբերի խաղաղություն, ազատություն և ուրախություն քո կյանքում:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ ուզում սահմանափակվել ճշմարտության վերաբերյալ իմ մտքերով ու համոզմունքներով: Դու ես Ճշմարտության միակ աղբյուրը: Մինչ ես ժամանակ եմ անցկացնում՝ հաղորդակցվելով Քեզ հետ, ցո՛ւյց տուր և առաջնորդի՛ր ինձ Քո ճշմարտության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon