Մանկական վստահություն

Մանկական վստահություն

«Արդ, ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնի, նա է մեծ Երկնքի արքայության մեջ»: ՄԱՏԹԵՈՍ 18.4

Երեխաները հավատում են այն ամենին, ինչ իրենց ասում են: Ոմանք ասում են, որ երեխաները դյուրահավատ են, բայց այդպես չէ. նրանք պարզապես վստահում են: Մանկան էությունն է վստահելը, քանի դեռ նա չի վերապրել այն, ինչը հակառակն է սովորեցնում: Մեկ այլ բան, որ բոլորս գիտենք երեխաների մասին, այն է, որ նրանք կարողանում են բառացիորեն վայելել ցանկացած բան: Նրանք կարող են նույնիսկ աշխատանքը վերածել խաղի:

Մեր երկնային Հայրը ցանկանում է, որ մոտենանք Իրեն՝ որպես երեխաներ: Նա ուզում է, որ մենք իմանանք, որ Իր թանկարժեք զավակներն ենք և լիովին վստահենք, որ Նա հոգ կտանի մեզ համար: Նա ուզում է, որ բռնենք Իր ձեռքից և ապավինենք Իրեն՝ մշտապես խնդրելով Իր օգնությունը: Ամեն բան, որ Աստված կանչում է մեզ անելու, Նա կօգնի, որ անենք: Նա պատրաստ է, սպասում է և առավել հոժար է: Մենք կարող ենք գալ որպես փոքրիկ երեխաներ՝ անկեղծ, պարզ, ազնիվ, բաց սրտով՝ գիտենալով, որ առանց Նրա ոչինչ չենք կարող անել:

Որպես Աստծո զավակներ՝ մենք նախատեսված չենք ապրելու որևէ տեսակի գերության մեջ: Մենք կարող ենք վերապրել փառավոր ազատություն՝ վայելելով այն ամենը, ինչ Աստված տվել է մեզ Քրիստոսում: Նա տվել է մեզ կյանք, և մեր նպատակը պետք է լինի այդ կյանքը վայելելը:


Ձգտե՛ք դառնալ և մնալ մանկան պես՝ մանկական ամբողջ պարզությամբ: Դա կբարելավի ձեր կյանքի որակը ամենազարմանալի կերպով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon