Մարգարեության պարգև

Մարգարեության պարգև

«…և ուրիշին՝ մարգարեություն (աստվածային կամքը և նպատակը մեկնելու պարգև)…» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 12.10):

Մարգարեության ճշմարիտ պարգևը գործում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը լսում և խոսում է հստակ ուղերձ Աստծուց՝ մեկ ուրիշի, խմբի կամ իրավիճակի համար: Երբեմն մարգարեությունը շատ ընդհանուր է, երբեմն էլ՝ բավականին առանձնահատուկ: Այն կարող է ի հայտ գալ պատրաստված ուղերձի կամ քարոզի միջոցով կամ էլ աստվածային հայտնությամբ:

Թեև մարգարեության պարգևը կենսականորեն կարևոր է, ցավոք, այն չարաշահվել է և մեծ խառնաշփոթություն առաջացրել: Իհարկե, այսօր կան իսկական մարգարեներ, բայց նույնպես կան սուտ մարգարեներ: Կան նաև այնպիսիք, որոնք վնասելու մտադրություն չունեն, երբ փորձում են Աստծուց խոսք ասել, բայց իրականում խոսում են՝ առաջնորդվելով ոչ թե Աստծո Հոգով, այլ իրենց սեփական մտքերով, կամքով կամ զգացմունքներով:

Ճշմարիտ մարգարեության նպատակը «մարդկանց հետ շինություն և մխիթարություն և սփոփություն խոսելն է» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 14.3): Սուրբ Հոգու բոլոր պարգևներն ի շահ և հօգուտ բոլորի են: Ճշմարիտ մարգարեական խոսքն ուղեկցվում է խաղաղությամբ, և մեր սիրտն ու հոգին վկայում են, որ այն Աստծուց է: Բացի այդ, մարգարեական խոսքը հաստատում է այն, ինչ արդեն կա քո սրտում, թեկուզ՝ թեթևակիորեն: Այս չափանիշները կարող են օգնել որոշելու՝ մարգարեությունը ճշմարի՞տ է, թե՞ ոչ: Անշուշտ, մարգարեության ճշմարիտ լինելը ստուգվում է այն իրականանալով կամ չիրականանալով: Հիշի՛ր. ճշմարիտ մարգարեությունն իրականանում է: Մարգարեության պարգև ունեցողները միակը չեն, որ լսում են Աստծուց: Դու ունես կարողություն և իրավունք ինքնուրույն լսելու Նրա ձայնը, այնպես որ՝ մշտապես փորձի՛ր այն հոգին, որ կանգնած է քո ստացած մարգարեության ետևում, և ստուգի՛ր մարգարեությունը՝ համոզվելով, որ այն վկայություն է տալիս քո սրտին (տե՛ս Ա Հովհաննես 4.1):


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ մարդիկ խորհուրդ են տալիս քեզ և ասում, որ դա Աստծուց է, համոզվի՛ր, որ նրանց ասածը համաձայն լինի Աստծո Խոսքին և հաստատություն գտնի քո սրտում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon