
«Շատախոսության մեջ հանցանք պակաս չի լինի, բայց իր շրթունքները զսպողը խելացի է»: —Առակաց 10.19
Մենք բոլորս կարիք ունենք սովորելու՝ ինչպես մեր խոսքերով հաստատենք ու պահպանենք սահմաններ: Առակաց 10.19-ը պնդում է. «Շատախոսության մեջ հանցանք պակաս չի լինի, բայց իր շրթունքները զսպողը խելացի է»: Այլ խոսքով՝ այն մարդիկ, ովքեր շատ են խոսում, հաճախ անախորժությունների մեջ են հայտնվում:
Քանի որ մեր խոսքերը շատ զորություն են պարունակում, ես ու դու պիտի սովորենք ասել միայն այն, ինչ պետք է ասել: Ես սիրում եմ դա այսպես անվանել. «խոսել մաքուր խոսքեր»: Երբ մեզ վճարում են, մեզանից շատերը ստանում են մաքուր աշխատավարձ. այն ամենը, ինչ հարկավոր էր պահել, արդեն հանվել է համախառն եկամուտից:
Այս նույն սկզբունքը կարող ենք կիրառել մեր խոսքում:
Դու պիտի բառերի որոշ տեսակներ հանես քո խոսքից, նախքան դրանք երբևէ դուրս կգան քո բերանից: Դրանք ներառում են՝ բացասական պնդումներ, բամբասանք, կեղծավոր շողոքորթություն, խայթող հեգնանք, գռեհիկ կատակ կամ ծիծաղաշարժ կոպիտ արտահայտություններ: Փոխարենը՝ ընտրի՛ր լավը խոսել ուրիշների մասին՝ կենտրոնանալով նրանց լավ որակների վրա: Նրանք կգնահատեն դա և կքաջալերվեն, իսկ դու անախորժության մեջ չես ընկնի:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես ուզում եմ «մաքուր խոսքեր խոսել» և հեռու մնալ անախորժությունից: Հզորացրո՛ւ և քաջալերի՛ր ինձ, որպեսզի ապրեմ՝ իմ խոսքերում պահպանելով Քո սահմանները: