«Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ՝ որ Նա սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն՝ քավություն մեր մեղքերի համար»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.10
Շատերը հավատում են, որ Աստված սիրում է աշխարհը, բայց այնքան էլ վստահ չեն իրենց հանդեպ Աստծո սիրո հարցում, կամ մտածում են, որ Աստված սիրում է իրենց, երբ իրենք լավն են, և չի սիրում, երբ սխալներ են անում և մեղանչում: Աստծո սերը հիմնված է Նրա Ով լինելու վրա, ոչ թե մեր արարքների: Նա երբեք չի դադարում մեզ սիրելուց՝ նույնիսկ մեկ վայրկյան:
Աստված սիրում է ձեզ: Դուք յուրահատուկ եք Նրա համար: Նա չի սիրում ձեզ, որովհետև լավ անձնավորություն եք կամ ամեն բան ճիշտ եք անում: Նա սիրում է ձեզ, որովհետև Նա սեր է: Սերն ինչ-որ բան չէ, որ Աստված անում է. այն Նրա էությունն է:
Աստծո սերը հնարավոր չէ վաստակել կամ հնարավոր չէ նրան արժանանալ: Այն պետք է ընդունել հավատքով: Նա հավիտենական Աստված է, ու Նա չի հոգնում: Շատերս կարծում ենք, որ հոգնեցրել ենք Աստծուն մեր ձախողումներով ու սխալներով, բայց այդպես չէ: Գուցե միշտ չէ, որ Նրան դուր է գալիս այն ամենը, ինչ անում եք, բայց Նա սիրում է ձեզ: Սերը Նրա անփոփոխ էությունն է:
Անկախ նրանից, թե որքան քրտնաջան եք փնտրում Աստծո բաները, եթե դուք չեք ընդունել այն փաստը, որ Աստված սիրում է ձեզ, դուք երբեք հեռու չեք գնա:
Թո՛ւյլ տվեք, որ Աստված սիրի ձեզ: Ընդունե՛ք Նրա սերը: Մտորե՛ք դրա շուրջ: Թող այն զորացնի ձեզ և ներքաշի Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ: Այնուհետև փնտրե՛ք հնարավորություններ՝ կիսելու այդ սերն ուրիշների հետ: